ԵՄ-ն օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 ընտանիքների
Եվրոպական միությունն աջակցում է կորոնավիրուսային համավարակի ճգնաժամի հետևանքով տուժած կարիքավոր ընտանիքներին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության ֆեյսբուքյան էջից։
«Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հետևում էր մարդասիրական օգնության փաթեթների կազմակերպմանը, որոնք պարունակում են սնունդ, հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, և տրամադրվելու են Լոռու մարզի 1000 բազմազավակ ընտանիքների: Այս նախաձեռնության գործընկերն է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը:
Առաջիկա օրերին մարդասիրական օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 կարիքավոր ընտանիքների՝ սերտորեն համագործակցելով տեղական և մարզային իշխանությունների հետ»,-նշված է հայտարարությունում։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան