Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարական է տվել. մանրամասներ. Politik.am
Ըստ մեր աղբյուրների, հրաժարականի հարցը որոշված է, սակայն քննարկվում են ժամկետները, եւ որ Ավինյանն ինքն է որոշել հրաժարական տալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, գրել է Politik.am-ը։
«Վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ազատվելու է աշխատանքից․«Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կճպցնեն կառավարության կայքում»,-գրել է Աճեմյանը։
Փորձեցինք կառավարության մեր աղբյուրներից ճշտել լուրը։ Ըստ մեր աղբյուրների, հրաժարականի հարցը որոշված է, սակայն քննարկվում են ժամկետները։ Ավինյանն ինքն է որոշել հրաժարական տալ։ Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի իր իշխանության համար այս ծանր փուլում փոխվարչապետի հեռացումը տեղի ունենա, քանի որ այն կարող է թուլացնել իշխանության հիմքերը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ վարչապետ Փաշինյանի և փոխվարչապետ Ավինյանի հարաբերությունները լարված են։ Փաշինյանին անհանգստացնում է իր վարկանիշի անկումը և Ավինյանի վարկանիշի բարձրացումը։ Մեր աղբյուրները պնդում են, որ վարչապետն իր մտերիմների շրջանում մտահոգություն է հայտնել, որ իշխանությունն իր ձեռքից կարող է գնալ ու Ավինյանն այս իմաստով վտանգավոր է իր իշխանության համար։
Նկատենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի քանի անգամ անհարմար դրության մեջ է դրել Ավինյանին, ըստ էության դրանք սադրանքներ էին, որը պետք է Ավինյանին բերեր հրաժարականի մտքին։ Նախ, վարչապետի հրահանգով կառավարության շենքից դուրս էին հանել Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան եկած Գեորգի Մուրադյանին, ով որպես կամավոր աշխատում էր պարետատանը։ Հետո Փաշինյանը հրահանգել էր կապարակնքել Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը, քանի որ միջանցիք քամու պատճառով դուռը աղմուկով փակվել էր։
Փոխվարչապետ Ավինյանը պաշտոնից ազատման դիմում չի գրել։ Այս մասին ասել է նրա մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Նկատենք, որ Արթուր Վանեցյանի հրաժարականից օրեր առաջ ևս իշխանությունները հերքում էին այդ լուրերը։ Այն ժամանակ էլ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը սուտ էր որակում նման լուրերը»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան