Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Մայիսի 4-ից իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից. է «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Պսևդոարտակարգ դրությունից անցումը մայիսի 4-ից նախատեսվող ռեժիմի թուլացմանը մեծ ռիսկեր է պարունակում։  Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» «Հնարավոր մեծ սխալի նախաշեմին» վերնագրված հոդվածում:

«Սահմանափակումների թուլացումը կատարվում է անպատրաստ, առանց հետագա ռազմավարություն ունենալու։

Վերջին օրերի ցուցանիշները ոչ մի լավ բան չեն ասում, ավելին՝ բավականին մտահոգիչ են։ Առողջապահության նախարարի հայտարարությունը, որ ընդամենը 5-6 օր կարող են ձգել, հետո կանցնեն մյուս սցենարներին, նշանակում է՝ համակարգը կանխատեսում է հիվանդների թվի զգալի աճ։

Որքան հասկանում ենք՝ մյուս սցենարներ կոչվածը ասիմպտոմ և թեթև հիվանդներին հիվանդանոց չտանելն է, տանը պահելը։

Հայաստանյան բնակարանային պայմաններում սա բերելու է հիվանդների թվի կտրուկ աճի։ Երկու պատճառով՝ ա/ բնակչության մեծ մասը չունի տանը մեկուսանալու բնակարանային պայմաններ, բ/ չկա սոցիալական գրագիտության պատշաճ մակարդակ։ Այս երկուսը միասին կարող են բերել անկառավարելի վիճակի։

Չի կարելի գնալ լոքդաունի թուլացման՝ առանց տեստավորման հնարավորությունների կտրուկ աճի։ Թուլացնում ես կարանտինի ռեժիմը, ուրեմն պետք է զուգահեռ էապես մեծացնել տեստավորման քանակը։ Սա է աշխարհում ընդունված նորմը։ Վերջին 5 օրերի տեստավորման քանակները առանց այն էլ քիչ են՝ օրական՝ 936, 893, 747, 616, 589:

Մայիսի 4-ից իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։

Որոշումներ ընդունելիս միշտ պետք է հաշվի առնել հայաստանյան հասարակության մի զգալի մասի ցածր գիտակցությունը, համակեցության ոչ բավարար մշակույթը։ Սա օբյեկտիվ փաստ է, որն ազդելու է  առաջիկա իրականության վրա։

Կարանտինի թուլացման փուլը ամբողջ աշխարհում առ այս պահը նորություն է, ինչ-որ իմաստով՝ վիճակախաղի տրամաբանությամբ։ Չկա որևէ ստույգ կանխատեսում, հաշվարկ։ Այդ պատճառով էլ պետք է անել նախապատրաստական զգալի աշխատանք։ Տեստերի քանակը դրանցից մեկն է։ Մյուս կարևոր նախապայմանը հիվանդանոցային ռեզերվային տեղեր ունենալն է. աշխարհում սկսեցին թուլացման գնալ այն պահից, երբ տեսան, որ ինտենսիվ թերապիայի սենյակներում բավարար ռեզերվային տեղեր ունեն։ Մեզ մոտ այս կտրուկ թուլացման պայմաններում չի բացառվում, որ վարակն արագ տարածվի, ու լինի միջին և ծանր հիվանդների կտրուկ աճ։

Առաջարկում ենք՝ մայիսի 4-ից գնալ ոչ թե թուլացման, այլ լրիվ հակառակը՝ նվազագույնը մեկ շաբաթով կարանտինի ռեժիմի խստացման։ Այդ ժամանակն օգտագործել նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև՝ իրավիճակն ավելի օբյեկտիվ հասկանալու համար։ Ռեժիմի թուլացմանն ուղեկցող նախազգուշական միջոցառումների մասին կարևոր տեղեկատվություն տարածել։ Հակառակ պարագայում տպավորություն է, որ իշխանությունը իր պատասխանատվությունը գցում է քաղաքացիների վրա»։