Պարզում ենք, որ գյուղի մեծահարուստներն են ընդգրկվել գյուղացիներին տրվող աջակցության ցուցակում. Սոֆյա Հովսեփյան
Պարզում ենք, որ գյուղի մեծահարուստներն են ընդգրկվել ցուցակում, այն ինչ նույն գյուղում կային ծայրահեղ աղքատության մեջ ապրող բազմազավակ ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` անդրադառնալով գյուղացիներին տրվող աջակցությանը:
«Գրառումներիցս մեկի տակ համարձակվել են կասկածի տակ դնել աջակցության տրամադրմանս օբյեկտիվությունը և իմ պատրաստակամությունը, որը ցուցաբերել եմ տարիներ շարունակ և շարունակելու եմ անել՝ անկախ կարգավիճակից, պաշտոնից և կցանկանամ հրապարակել մեկ տեղեկատվություն, որը նաև պահանջ է բոլոր գյուղապետերին, համայնքապետերին, քաղաքապետերին և վարչական ղեկավարներին:
Որպես կանոն, փորձում եմ անբարեխիղճ համայնքապետերից ցուցակներ չուզել, բայց հանգամանքները դասավորվեցին այնպես, որ մի քանի գյուղից ստիպված եղանք: Հասնելով գյուղ՝ պարզում ենք, որ գյուղի մեծահարուստներն են ընդգրկվել ցուցակում, այն ինչ նույն գյուղում կային ծայրահեղ աղքատության մեջ ապրող բազմազավակ ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Մեր որոշմամբ՝ բոլոր այն գյուղերում որտեղ համարձակվել էր խաբել մեզ գյուղապետը, փնտրել և հայտնաբերել ենք ընտանիքների, որոնք ծայրահեղ կարիքի մեջ են , ունեն աջակցության կարիք և տրամադրել ենք մոտ մեկ ամսվա սնունդ:
Այս գործելաոճը շարունակվելու է և որքան էլ այս կամ այն անձինք փորձեն ինքնահաստատվել, միևնույն է չենք տրվելու այդ ավելորդ խոսակցություններին:
Շարունակելու եմ հնարավորությանս չափ աջակցել, բայց իրականում այդ աջակցության կարիքն ունեցող անձանց :
Վե՛րջ թայֆայական մտածողությանը:
Հերթական չափաբաժնի բաժանումից հետո առավել համապարփակ կներկայացնեմ»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան