Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

«Շնչահեղձ ես լինում ու օրերով չես քնում, որովհետև վախենում ես խեղդվելուց․ պատմեմ, կարող ա գոնե մի քիչ զգոնություն արթնանա»․ Covid-ով վարակված հայը կիսվում է զգացումներով

Էն, որ ասում եք՝ ձեր ծանոթների մեջ կա՞ հիվանդացող։ Սա իմ ծանոթն է գրել։ Անունը չեմ գրի։ Բայց շատ վախենալու բաներ պատմեց։ Առողջ եղեք։ Եվ լուրջ վերաբերվեք իրավիճակին։

Տեսնում եմ՝ հայկական ֆրենդլենտաս սրճարաններից նկարներով ա հպարտանում, մեկ մտածում եմ՝ կողքով անցնեմ, շատ ինձ պե՞տք ա, մեկ էլ ասում եմ՝ լավ, է․․․

«Covid-ը, որ ում շունն ա, գիտե՞ք՝ ո՞նց ա լինում։ Հիմա պատմեմ, կարող ա գոնե մի քիչ զգոնություն արթնանա․․․

Շնչահեղձ ես լինում ու օրերով չես քնում, որովհետև վախենում ես խեղդվելուց, մի դիրքում ես անընդհատ, որովհետև կրկին խեղդվում ես ու օդ չունես շնչելու․․․ Օրվա ամենաերջանիկ կես ժամը նեբուլայզերի ինգալյացիայից հետո հանգիստ շնչելն ա․․․ Ավելին՝ ուղեղդ անկարողա որևէ բան ընկալել։

Covid-ն ա, որ չի հարցնում քեզ՝ թոքերդ վնասելո՞ւ է, թե՞ բրոնխներովդ ա բավարարվելու, ու հավատացեք՝ դա ամենևին կապ չունի՝ դու առողջ ապրելակերպով ես ապրում, սպորտով ես զբաղվում, թե քանի կգ քաշ ունես, բացարձակ։ Աստված չանի, եթե հանկարծ թոքերի ու շնչառական համակարգի օնկոգեն կա գեներում, քաշված եք ամբողջ կյանքում։

Դու մենակ ես, բացարձակ մենակ ու անկարող անգամ էլեմենտար գործողություններ կատարել։ Միակ երազանքը քայլել սովորելն է, բայց անգամ եթե հետո քայլել սովորեք, հավատացեք՝ բարձրակրունկների վրա շուտ չեք կանգնելու․․․

«Սկաֆանդրներով» բժիշկները, ում դեմքերն էդպես էլ չես տեսնում, բայց սիլուետով ես հասկանում՝ ով ով էր, քո միակ շրջապատն են․․․ Այ էստեղ ստոպ․ կյանքում չէի մտածի, որ մարդկային էսքան բան կա մեր աշխարհում, երբ խեղճ բժշկուհու ուրախությանը չափ ու սահման չկա, երբ վազելով գալիս ա քո մոտ ու ասում, որ քո թոքերը վնասված չեն, КТ-ն մաքուր է։ Խեղճը երևի վերջին ամսվա ընթացքում քչերին էր տենց բան ասել կամ էլ չէր ասել ընդհանրապես։

Հայու գենի մեջ շատ տարածված է տրոմբոզի նկատմամբ հակումը․ եթե հանկարծ ձեր գենի մեջ դա կա, մի այլ կարգի քաշված եք։

Դե լավ, շատ չվախենաք, լավ բաներ էլ կա Covid-ի մեջ, օրինակ՝ 22-24 օր, որ անշարժ, անգիտակից խեղդվում ես, վերաիմաստավորում ես ամեն ինչ, ներում ես ու ներողություն խնդրում, կարմադ մաքրում ես, ամեն մանրուք գլուխդ ա գալիս, հասկանում ես քո սխալները, վերլուծում ես, հետո, երբ կյանքի ես գալիս, այլ նպատակներ, ձգտումներ են արթնանում կյանքում, ամեն ինչ այլ անկյան տակ է, անաղմուկ ու ներդաշնակ, նոր արժեհամակարգով։

Մեկ էլ լավն էն ա, որ կարող ես օգնել մարդկանց, քո արյան պլազման կյանքեր ա փրկում։

Հա, ու մեկ էլ ռուսական բժշկությանը բան ասողին սեփական ձեռքերովս եմ պատրաստ խեղդել՝ անկախ նրանից, որ ահավոր բարիացել եմ։)))))

Ժողովուրդ, հավեսով ֆռֆռացեք, մեկ ա, բոլորս պետք ա հիվանդանանք էս անտերով, բան չեմ ասում, բայց լավ մտածեք՝ ուզո՞ւմ եք էս ամեն ինչի միջով անցնել, թե՞ ոչ... Հա, սա թեթև ֆորման է, ու ես շապիկով եմ ծնվել, որովհետև կողքիս բժիշկներ էին, որ առաջին իսկ օրվանից ինձ խեղդեցին դեղերով, ու մենք հասանք նրան, որ պնևմանիա ասածը մեզանից հեռու փախավ։ Կլինե՞ն արդյոք այդ կարգի հասկացող բժիշկներ ձեր շրջապատում՝ չգիտեմ, բայց Աստված տա՝ լինեն»։