Կորոնավիրուսը ընդամենը հիշեցում է, սառը ցնցուղ, ուղերձ Աստծուց, որ ինչ-որ բան սխալ էր այս մոլորակի վրա. Սարգսյան
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր վեբինար է անցկացրել «Ֆասթ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ: Նրանց զրույցի հիմնական թեման եղել է նոր տեսակի կորոնավիրուսը, դրա հետևանքներն ու հաղթահարման ձևերը: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ վաղ թե ուշ աշխարհը փոխվելու էր, և կորոնավրուսը միայն պատճառ դարձավ այդ փոփոխություններն արագացնելու, իսկ ընդհանուր առմամբ, կոչ է արել մատների արանքով չնայել վիրուսին:
«Ի՞նչ է կորոնավիրուսը: Մի վարակ, սկզբունքորեն ոչ մի բան: Վարակ, որին ենթարկված ենք եղել տարբեր ձևերով հազարամյակների ընթացքում, բայց այս մեկը հսկայական չափերի է հասել: Միջնադարում շատ ավելի շատ մարդիկ են մահացել վիրուսներից, բայց այս մեկը հատուկ վարակ է, առանձնահատկություններ ունի: Կորոնավիրուսը աշխարհը փոխել է և ոչ մի բանից դառնում է ամեն ինչ շատ կարճ ժամանակահատվածում, նայեք, թե ինչպես են պայքարում աշխարհում, ինչպես է այն անդրադառնում տնտեսության վրա, մեծ ազդեցություն է ունենում մշակույթի վրա, բոլոր թատրոնները դատարկ են: Ինչպիսին աշխարհը կլինի կորոնավիրուսիսց հետո, դժվար է պատասխանել: Աշխարհը, միևնույն է, փոխվելու էր, և կորոնավիրուսը ընդամենը հիշեցում է, սառը ցնցուղ, ուղերձ Աստծուց, որ ինչ-որ բան սխալ էր այս մոլորակի վրա և պետք է վերլուծել: Աշխարհն այլևս նույնը չի լինելու, և իրողությունը նաև այն է, որ եթե փորձենք գիտնականի աչքերով նայել, սա փորձարկում է, փորձություն անձանց համար, ընտանիքի համար, փորձություն մարդկային լինելու, մարդկանց օգնելու կարողության բացահայտման համար: Մեծ փորձություն է նաև բիզնեսի համար, կարիքավորների ու նույնիսկ միջպետական, միջկառավարական հարաբերությունների համար: Փորձությունը շարունակվելու է, և իմ եզրակացությունն այն է, որ աշխարհը փոխվել է, և եթե ուզում ենք հաջողել, պեˊտք է փոխվենք նաև ինքներս»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան