Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատված է․ ԱԺ-ում կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել
Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել։ ԱԺ նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ես առավոտյան ասացի, որ կասկած կա, որ կորոնավիրուսով վարակի դեպք կա Ազգային ժողովում։ Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատված է, և մենք Ազգային ժողովի աշխատակազմում վարակակիր ունենք։ Առողջություն ենք մաղթում վարակակրին»,- ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԺ նախագահը կոչ արեց անվտանգության միջոցառումներ ձեռք առնել։ «Ես ուզում եմ ասել, որ դիմակներ և ձեռնոցներ կրելու ոչ մի պարտադրանք չկա, բայց դա նախևառաջ ձեր, ձեր ընտանիքների, հանրային առողջության համար է, եթե հաշվի առնենք, որ դրանով կարող ենք վարակի տարածումը կանխել, այնպես որ կրկին կոչ եմ անում ձեռք առնել անվտանգության միջոցառումները։ Աշխատակազմը նույնպես ձեռք է առնում միջոցառումներ։ Անձը մոկուսացված է, նրա շփման շրջանակը հստակեցված է, նրանք էլ են մեկուսացված, մեզնից ակնալվում է շարունակել բնականոն աշխատանքը՝ ձեռք առնելով անվտանգության համապատասխան միջոցառումներ»,- եզրափակեց ԱԺ նախագահը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան