Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին
Քաղաքականություն

Որևիցե մեկը հարցրե՞լ է՝ ինչ է ուզում Արցախի ժողովուրդը. Անդրանիկ Նիկողոսյան

ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը, որի հետ խոսել ենք Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունից, թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխություններից, տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունից, Արցախի հարցից ու հայ-ռուսական հարաբերություններից:

-Պարո՛ն Նիկողոսյան, հեղափոխությունից հետո ի՞նչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը: Արդյո՞ք այն հետաքրքիր է ներդրողների համար, կա՞ն բավարար պայմաններ ներդրումների համար: Ըստ Ձեզ, նոր իշխանությունն ինչպիսի՞ հարկային քաղաքականություն է վարում:

-Ես բնակվում եմ Ռուսաստանում և տեսնում եմ, թե ինչպես է օր օրի Հայաստանի քաղաքացիների արտահոսքը դեպի Ռուսաստան ավելանում: Մարդիկ դրսում նոր աշխատատեղեր են փնտրում, քանի որ դրանք աստիճանաբար կրճատվում են։ Հետևաբար, կարելի է պատկերացում կազմել Հայաստանի տնտեսության մասին։ Սակայն կան ամբիցիոզ ծրագրեր, որոնք հարկավոր է կյանքի կոչել։ Խոսելու ժամանակն արդեն անցել է, հարկավոր է անցնել հստակ ծրագրված և նոր տնտեսական հեռանկարային գործընթացների։ 

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Նման միտում տեսնո՞ւմ եք Հայաստանում, հատկապես, որ Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանն էլ վարչապետը հայտարարեց 51 հազար աշխատատեղ ստեղծելու մասին:

-Տնտեսական հեղափոխությունը ամեն հայ իր ընտանիքում պետք է տեսնի։ Յուրաքանչյուրը թող բացի իր տան սառնարանը ու իր կաշվի վրա կզգա, թե վարչապետի ասած տնտեսական հեղափոխությունը քանի՞ ՀՀ հպարտ քաղաքացու սառնարանում կա։ Ըստ այդմ էլ կարելի է եզրակացնել՝ Հայաստանում կա՞ տնտեսական հեղափոխություն, թե՝ ոչ։

Եթե Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն նրա ասած հեղափոխությունն արդեն գործում է, Հայաստանում արտակարգ վիճակ է տիրում, ու որևէ տնտեսական խնդիր չկա։ Բայց իմ պատկերացմամբ, իրավիճակն ամենևին էլ այդպիսին չէ, հակառակը՝ աշխատատեղերի թիվը գնալով նվազում է։ Եթե 51․000 նոր աշխատատեղ է բացվել՝ ինչո՞ւ է արտագաղթողների թիվը գնալով մեծանում, հուսալքությունն ավելանում։ Տրանսպորտային և բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք մեծ հարցականների տակ են դրված։ Այդ նոր աշխատատեղերը որտե՞ղ և ինչի՞ արդյունքում են ստեղծվել։

-Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ մեր տնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ, և մենք ունենք սահմանային խնդիրներ՝ Արցախի հարց։ Նման տնտեսությամբ պետությունը կարո՞ղ է իր սահմանն ամուր պահել։

-Երկու տարի առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սահմանը պահելու համար Հայաստանը 2 կարևորագույն ուղղություն ունի. առաջինը ՀՀ անվտանգության, երկրորդը՝ տնտեսության զարգացման խնդիրն է։ Հիմա ունենք նոր իրավիճակ՝ անվտանգության խնդիր և օր օրի վատթարացող տնտեսության խնդիր։ Եթե չունենք հզոր տնտեսություն, բնականաբար, թուլանում է սահմանի անվտանգությունը։ 

-Արցախի հարցում մեր նոր իշխանության դիրքորոշմանը ծանո՞թ եք, ինչպե՞ս այն կմեկնաբանեք:

- Անշո՛ւշտ: Հետևում եմ։ Մեր ժողովուրդը արարող, ստեղծող ժողովուրդ է։ Տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ աշխարհը խոսում է Արցախի, արցախահայության մասին, բայց որևիցե մեկը հարցրե՞լ է՝ Արցախի ժողովուրդը ինչ է ուզում:

- Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի իշխանությունների մոտեցումը Արցախի հարցի շուրջ: 

-Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ իրենք չեն կարող խոսել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, որովհետև Արցախի ժողովուրդը չի ընտրել իրենց: Հետևություն կարելի է անել. և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի օրոք Արցախի ժողովուրդը չէր ընտրել նրանց, այդ դեպքում ինչպե՞ս էին խոսում Արցախի անունից։ Իմ կարծիքով՝ նրանք խոսում էին, որովհետև մտահոգված էին Արցախի անվտանգությամբ ու այնտեղ ապրող հայ ժողովրդի ապագայով։ Այսօրվա իշխանությունները հայտարարում են՝ Արցախի ժողովուրդը իրենց լիազորություններ չի տվել, որ իրենց անունից խոսեն, բայց չէ՞ որ նրանց էլ չէին տվել։

-Ուզում եք ասել, որ այսօրվա իշխանությունները մտահոգված չե՞ն Արցախի հարցով, չե՞ն ուզում այդ ծանր բեռը իրենց վրա վերցնել։

-Հնարավոր է՝ մտահոգված են իրենց մտքում, բայց բարձրաձայնում են, որ իրենք չեն կարող խոսել Արցախի անունից բանակցային խնդիրների վերաբերյալ: Իրականում բանակցում են, իսկ թե ինչի մասին՝ ոչ ոք չգիտի։ Նոր տեխնոլոգիաներով ու բառերով պետք չէ բացատրել՝ ինչ է կատարվում. պետք է պարզ խոսել։ Անհասկանալի երևույթներ են տեղի ունենում, պետք է ժողովրդի լեզվով բացատրել՝ ինչի միջով ենք անցնում և ի՞նչ մարտահրավերներ են մեզ սպասվում։ Նշանակություն չունի՝ Փաշինյանի կառավարությունը կկանգնի՞ Արցախի ժողովրդի կողքին, թե՝ ոչ, մենք՝ սփյուռքում ապրող հայերս, միշտ կանգնած ենք լինելու հայրենիքի կողքին։ 

-Ինչպե՞ս եք վերաբերվում «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ պատրաստվում են միասնության ավտոերթ անցկացնել Արցախում: 

-Լավ կլինի՝ Սեֆիլյանն իր մարտական ընկերների հետ ընդհանուր հայտարարի գա։ Ես չեմ կարծում, որ հիմա պետք է Արցախի, Հայաստանի և սփյուռքի միջև տարաձայնություն մտցնել։ Եթե Արցախի ժողովուրդը գտնում է, որ այս պահին նպատակահարմար չէ Սեֆիլյանի Արցախ գնալը, ուրեմն նա պարտավոր է չգնալ։ Ես չգիտեմ՝ ինչ նպատակներով է ուզում գնալ և թե ինչու ժողովուրդը չի ուզում, բայց այս պահին Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև պառակտում պետք չէ մտցնել։

-Անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին: Ըստ Ձեզ, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ Ռուսաստանը, և նոր իշխանությունների հետ ինչպիսի՞ն են հարաբերությունները։

-Ռուսաստանը հայտարարել է՝ առաջիկայում ոչ միայն նախարարների, այլև երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում է կազմակերպվելու Մոսկվայում։ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ էլ համընկել է համանախագահ երկրների դիրքորոշումների հետ։ Ռուսաստանը միշտ հայտարարել է, որ համամիտ է ցանկացած խնդրի լուծման տարբերակի հետ, որոնք որոշում են նոր ձևաչափ ընդունած Հայաստան-Ադրբեջան բանակցությունները։ Ամեն դեպքում՝ մենք ամեն պահի ունենք Ռուսաստանի աջակցության կարիքը թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։

-Կուլիսներում խոսվում է այն մասին, որ Փաշինյանի իշխանության և Կրեմլի միջև լարվածություն կա։ Դուք նման խնդիր նկատե՞լ եք։

-Անցել է մեկ տարի, որի ընթացքում եղել են բազմաթիվ հանդիպումներ, հեռախոսազրույցներ, հայտարարություններ: Փաշինյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են փայլուն վիճակում և օր օրի ամրապնդվում են: Ես համաձայն չեմ դրա հետ, քանի որ գնալով մեր մշակույթները հեռանում են, չկա համագործակցություն։ Նախկին կապերը պետք է ներկայիս իշխանությունները ձևավորեն։

Հարկավոր է ակտիվ 24-ժամյա համագործակցություն, որը կբերի անվտանգույթան ապահովման, տնտեսության զարգացման և մշակույթի ձևավորման, ինչն այս պահին շատ դանդաղ է առաջ շարժվում։