«Ասֆալտին փռել» ոչ թե ընդդիմությանն է պետք, այլ՝ Ալիևին
Երբ երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Աբովյանը Նիկոլ Փաշինյանին հարց տվեց ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին, վարչապետն ակնհայտորեն ջղաձգվեց՝ թերևս հիշելով Լավրովի սկանդալային հայտարարությունը ու գիտակցելով, որ իր ու ԱԳ նախարարի դիվանագիտական «կռուտիտներով» չեն կարողացել թեման «ջրել»։
Ի դեպ, ԼՂ խնդրով Փաշինյանի երեկվա բովանդակային պատասխաններն այդպես էլ դուրս չեկան հոգնեցնող շաբլոնի շրջանակներից, եթե չանտեսենք այն կարևոր հանգամանքը, որ նա սրտնեղած ասեց, թե «թող ոչ մեկ մեզ չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք»։ Վարչապետը պետք է մի փոքր ուշադիր լինի սեփական խոսքին, որովհետև մինչ այս պահը հետևողականորեն պնդում էր, որ տեղի են ունենում ոչ թե բանակցություններ, այլ՝ կոնսուլտացիաներ։
Ասել կուզի, որ մեծ ցանկության դեպքում անգամ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա պատասխանը դժվար է դիվանագիտական «գոհար» անվանելը։
Սակայն, որպես կանոն, որքան իշխանության ձախողումն ակնհայտ է դառնում, այնքան ավելի ագրեսիվ են դառնում նրա քարոզչական սատելիտները։
Օրինակ՝ անդրադառնալով Աբովյան-Փաշինյան երեկվա հարցուպատասխանին, «Ժամանակ» օրաթերթն այսօր գրել է․ «Փաշինյանը ասֆալտին փռեց Աբովյանին»։
Փաստորեն ստացվում է, որ, ըստ այս լրատվամիջոցի, Փաշինյանի թշնամին ոչ թե Ադրբեջանն է՝ իր նախագահով, այլ՝ մեր ընդդիմությունը, որին «ասֆալտին փռելը» համարվում է մեծ «հաղթանակ»։ Եթե սա Փաշինյանի դիրքորոշումն է, ապա խրամատը փաստորեն վաղուց սահմանից տեղափոխել ենք հայրենիք՝ ներսից ջլատելով երկիրը։ Եթե Աբովյանին «ասֆալտին փռված» տեսնելը այս լրատվամիջոցի ցանկությունն է, ապա, մեղմ ասած, սիրուն չէ Փաշինյանի վարչապետական աթոռի հետևում թաքնվելը։
«․․․Մյուս կողմից՝ ով-ով, բայց ԲՀԿ-ն գոնե իրավունք չպետք է ունենա խաղալ հանրության հայրենասիրական զգացմունքների վրա՝ նկատի ունենալով բյուջեից, այդ թվում՝ բանակից տարված միլիոնավոր դոլար գումարների մասին վերջին բացահայտումները»,- իր լուրը պաթոսով եզրափակում է «Ժամանակ» օրաթերթը։ Իհարկե, այդպես էլ չհասկացա, թե, օրինակ, ինչ բացահայտումների մասին է խոսում թերթը, առավել ևս՝ ինչո՞ւ է չկայացված դատական ակտերը կապում ԲՀԿ-ի հետ, բայց դե վաղուց գիտենք, որ «նոր» Հայաստանում «հայրենասիրական զգացմունքներ» կարող են ունենալ միայն դասալիքները։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան