Մեր վերջնական հաղթանակը կոփվում է միայն համազգային միասնականությամբ, զարգացող և կայուն պետականությամբ. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ.
«Սիրելի հայրենակիցնե՛ր,
1992 թ. մայիսի 8-ից 9-ը հայկական մարտական ուժերի ռազմական եզակի գործողության արդյունքում ազատագրվեց Շուշին՝ դառնալով Արցախյան ազատամարտի բեկումնային և անշրջելի հանգրվանը: Շուշին հայ ժողովրդի հավաքական երազանքների, ազատագրական պայքարի և քաղաքական արժանապատվության պսակն էր, Հայոց անկախ պետականության կերտման ճանապարհին վավերական արժեք:
Մեր հաղթանակն արդյունքն էր հայ ժողովրդի հավաքական նվիրումի, ռազմական տաղանդի և պայմանավորված էր պատմական արդարությունը վերականգնելու, հայ ժողովրդի քաղաքական իրավունքներն իրացնելու աներեր կամքով:
Շուշիի հաղթանակով ծնվեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, որը շարունակում է լինել ազատ և անկախ Արցախի անվտանգության երաշխավորը:
Մեր ազատագրական պայքարի խորհրդանիշ Շուշին այսօր, ավելի քան երբեք, հաստատում է այն ճշմարտությունը, որ մեր վերջնական հաղթանակը կոփվում է միայն համազգային միասնականությամբ, զարգացող և կայուն պետականությամբ:
Արցախյան ազատամարտով, հազարավոր հայորդիների արյամբ նվաճված Արցախի Հանրապետության անկախությունն անշրջելի է: Այն Արցախի, առհասարակ, հայ ժողովրդի անվտանգության և զարգացման գրավականն է ու երաշխավորը: Արցախի ժողովուրդն իրացրել է իր քաղաքական կամքն ու ինքնորոշման իրավունքը, որը ենթակա չէ ո՛չ սակարկումների, ո՛չ զիջումների: Սա՛ է հզոր, արդար և միացյալ Հայաստան կերտելու ՀՅԴ տեսլականը:
Հայրենիքի ազատագրության մարտերում զոհված քաջորդիներ, մեր խոնարհումը ՁԵԶ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք Շուշիի ազատագրման 28-ամյակի և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման առթիվ»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան