Ես, որպես ՀՀ նախագահ, չեմ մասնակցում բանակցություններին․ Արմեն Սարգսյանը Արցախի հիմնահարցի մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի վարած քաղաքականությանը:
Այս մասին նախագահն ասաց ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում:
«Ի վերջո, Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ երկար տարիների բանակցություններն ու այսօրվա բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ խաղաղ լուծում գտնել: Ես, որպես ՀՀ նախագահ, չեմ մասնակցում բանակցություններին: Դրանց մասնակցում են ՀՀ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, իմ ողջ աջակցությունն եմ հայտնում նրանց: Այդ բանակցություններն ի վերջո հաջող ավարտի են բերելու, այսինքն՝ ավարտի, որտեղ մենք կստանանք վերջնական լուծում Ղարաբաղյան հարցի, ընդ որում՝ խաղաղ ճանապարհով»,- ասաց Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ Հորդանան կատարած իր այցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատել է իր աջակցությունը խաղաղ բանակցային գործընթացին:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային