Շենքում բռնկված հրդեհի հետևանքով ծխահարվել է 8-ամյա երեխա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 8-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 1-ին հարկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում։
Փրկարարներն իրականացրել են բնակչության (8 հոգի) տարհանման աշխատանքներ:
Ծխահարված Մարիա Ա․-ն (ծնված 2012 թ.) հոսպիտալացվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են լավ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:28-ին, մարվել՝ 17:30-ին։ 1-ին հարկում այրվել են էլեկտրական մալուխ (2 գմ) և գազի հաշվիչ (2 հատ), իսկ 2-րդ հարկում՝ էլեկտրական վահանակ (ամբողջությամբ):




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան