Այլակարծությունը խեղդամահ անելը վտանգավոր է երկրի ապագայի համար
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին անհանգստացնում է, որ ելնելով ներկայի ներքաղաքական իրավիճակից շատ պաշտոնյաներ հարկադրված լռում են: Նրանք լռում են, քանի որ տեսնում են, թե ինչպես են խեղդվում, հալածվում այլակարծությունն ու առողջ քննադատությունը։
«Ինձ համար ցավ է, որ երկրի ապագան, անվտանգությունը դրվում է հարվածի տակ։ Վստահ եմ, որ իրական համակարգային, ամբողջական փոփոխությունները դեռ առջևում են, և դրանց մասին խոսելու, մտորելու դեռ շատ առիթներ կունենանք»,- վստահեցնում է Վանեցյանը։
Եվ իսկապես, ինչպես կարող է այլակարծությունը դառնալ հալածանքի առարկա, երբ առկա խնդիրների հանդեպ տարբեր մոտեցումների վերլուծության շնորհիվ է միայն հնարավոր գտնել ճշմարտության բանաձևը: Եվ դա չի կարող դառնալ մարդկանց հալածանքի ենթարկելու պայման նաև այն պատճառով, որ լռությունը ծնում է անտարբերություն, իսկ անտարբերությունը մղում է կործանման:
Ուստի, այլակարծությունը խեղդելու փոխարեն ժամանակն է, որ իշխանությունները կարողանան լայն դաշտ ապահովել բոլորի համար, որպեսզի անտարբերության ճիրաններում չփոշիանան կարող ուժերն ու ռեսուրսները:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան