Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Քաղաքականություն

Սա ոչ թե «դուխով», այլ անգլուխ, անհեռատես ու վտանգավոր արտաքին քաղաքականություն է. քաղաքագետ

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը եւ հետեւալ վերտառությամբ հոդվածում «Հեղափոխական սադրանք Հայաստանի ու Արցախի դեմ․ ո՞րն է լինելու Փաշինյան–Պուտին հարաբերությունների վատացման գինը»

«Մինչ մեր խորհրդարանում քարոզվում է օրուելյան ոճի «բռնության սադրանքի» տեսությունն ու արժանանում ԱԺ ագրեսիվ մեծամասնության բուռն ծափահարություններին, աղմուկի մեջ խեղդվում է այն փաստը, որ պաշտոնական Երևանը Արցախի հարցով բանակցել է տխրահռչակ փուլային տարբերակի շուրջ։

Այդ փաստը թաքցնել փորձողն ու վարչապետի համար փաստաբանություն անողն, ի դեպ, նույն վարչապետի կողմից հռչակվեց սադրիչ և ժողովրդի թշնամի, իսկ նրա դեմ բռնությունը՝ «հեղափոխական իրավունքի իրացում»։

Եվս մի կարևոր դետալ խեղդվեց աղմուկի մեջ։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ եղել է զրո շփում ՌԴ նախագահի և ՀՀ ղեկավարի միջև։ Մինչդեռ օրվա առիթով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի 1–ին նախագահ Նազարբաևի և Ադրբեջանի գործող նախագահ Ալիeuի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից՝ զրուցակիցները միմյանց ջերմ ու սրտանց շնորհավորել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ։

Դիվանագիտական լեզվին, միջազգային հարաբերությունների դետալներին և արարողակարգային նրբություններին տեղյակ մարդիկ շատ լավ հասկանում են, թե սա ինչ է նշանակում։

Մեզ մնում է արձանագրել, որ հայ–ռուսական պաշտոնական հարաբերությունները, մասնավորապես՝ Փաշինյան–Պուտին հարաբերությունները եթե ոչ թշնամական, ապա առնվազն սառն են։ Պատճառները բոլորիս են հայտնի։

Մոսկվա–Երևան պաշտոնական ուղիղ կապը խզվել է այն հավաստիացումների ֆոնին, թե, իբր, հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։

Եթե փայլուն են, ապա ինչպե՞ս է ստացվում, որ միևնույն անվտանգային համակարգում՝ ՀԱՊԿ–ում գտնվող և ռազմավարական դաշնակիցներ հանդիսացող Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները 75–ամյակի կապակցությամբ չեն շփվում իրար հետ, իսկ ահա Ադրբեջանը, որը ՀԱՊԿ անդամ չէ, արժանանում է նման վերաբերմունքի։ Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ–ում ռազմաբազա ունեցող ՌԴ ղեկավարը թարսվում է ՀՀ ղեկավարի հետ։ Նման բան կերազեին միայն մեր պետության թշնամիները և Հայաստանում գործող դրանց 5–րդ շարասյունը։

Հանուն սեփական էգոիստական ու նաև անհայտ նպատակների կարելի՞ էր արդյոք այսպես փչացնել Հայաստանի ու Արցախի համար կարևորագույն նշանակություն ունեցող հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։

Սա ոչ թե «դուխով», այլ անգլուխ, անհեռատես ու վտանգավոր արտաքին քաղաքականություն է (կա տեսակետ, որ սա կանխամտածված պետական դավաճանություն է, սակայն ես այդ կարծիքին չեմ, քանզի կարծում եմ, որ գործ ունենք անգրագիտության ու կոմպլեքսների հետ)։ Դրա գինը վճարելու են ՀՀ հպարտ ու այլ տիպի քաղաքացիները։

Ասեք գեթ մեկ պատճառ, թե ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդը չվճարի այս ամենի համար։ Չէ՞ որ իր հազարամյա պատմության մեջ հաճախ է վճարել։ Վճարել է ի՛ր, այլ ոչ թե դրսի ուժերի մեղքով։

Մենք դեռ հնարավորություն ունենք խուսափելու սարսափելի զարգացումներից, բայց ժամանակն անսպառ չէ։ Հետհաշվարկը միացրած է։

Փոխենք, որ չպարտվենք։ Խելքի գանք, որ հաղթենք»։