Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Երբ հացն սպառվի, մենք թղթադրամներն ուտել չենք կարողանա

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է, որը ենթադրում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ազատությունների եւ իրավունքների որոշակի սահմանափակում ու լրացուցիչ պարտականությունների կատարում: Մի բան, որի մասին, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, հստակ պատկերացում չունեն ո´չ կառավարության, ո´չ էլ հասարակության մեծ մասը:

Ստեղծված իրավիճակից ելնելով` նորմալ կլիներ, եթե դեռ մարտի սկզբից չաշխատեին ժամանցի վայրերն ու սրճարան-ռեստորանները, քաղաքային տրանսպորտն ու ձեռնարկությունները: Իհարկե, դա լրացուցիչ դժվարություններ կառաջացներ քաղաքացիների համար, բայց քանի որ այլընտրանք չէր, կհամակերպվեին: Չնայած`այսքանը դժվար կլիներ բացատրել այն քաղաքացուն, ով այսօր, երբ դպրոցները փակ են, երեխաներին իրարից զերծ պահելու նպատակով, չի կարողանում կտրվել սուրճի բաժակից, իսկ երեխան դրսում մեկ տասնյակից ավելի երեխաների հետ խաղում է: Չկա պատասխանատվություն է, եւ սա է ամենավատը:

Նրանք, ովքեր մինչ մարտի 23-ը եղել են մայրաքաղաքում, անկասկած տեսած կլինեն` ինչպես է ծնողը երեխայի հետ սրճարան մտնում, այն հարյուրավոր սրճարաններից մեկը, որ, ըստ արտակարգ դրության մասին օրենքի, պետք է փակվեին պետության կողմից դեռ ամսվա սկզբին: Ցավոք սրտի, դրանք ոչ միայն չփակվեցին ճիշտ ժամանակին, այլև վարչապետը ցուցադրաբար սկսեց շրջել նմանատիպ վայրերով ու բոլորին համոզել, որ խուճապ չկա, հետաքրքիր է, իսկ ճգնաժամի մասին ո՞վ է մտածելու:

Այո, խուճապ չկա, բայց խուճապին այդքան անլուրջ վերաբերվելը կարող է ստեղծել այն: Օրինակ այնպես, ինչպես կորոնավիրուսը մեր երկրում հայտնվեց Առողջապահության նախարարի` վիրուսի հանդեպ ունեցած անառողջ պատկերացումների պատճառով, այդպիսի նախարար ունենալն արդեն ճգնաժամ է:

Ընդհանրապես պետք է նկատի ունենալ, որ կառավարությունը` գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, երեք կոպիտ սխալ է թույլ տվել, առաջինը` ժամանակին չի փակել Իրանի հետ սահմանը, ժամանակին չի կասեցրել արտերկրից, մասնավորապես Իտալիայից, եկող չվերթները, ժամանակին արտակարգ դրություն չի մտցրել, արտակարգ դրություն մտցնելուց մեկ շաբաթ հետո միայն, փորձել է գործել ըստ էության:

Թե հասարակությունը, թե կառավարությունը, պատրաստ չեն ընկալելու եւ հասկանալու իրավիճակի լրջությունը, որը ճգնաժամ է առաջացնելու, ճգնաժամը` խուճապ, իսկ պատմական փորձն արդեն ցույց է տվել, որ խուճապն ավելի վատ հետևանքներ է ունենում, քան այն, ինչի պատճառով առաջացել է խուճապը:

Այո, պարենամթերքի պակաս չկա, բայց իրավիճակը ճգնաժամային է, եւ, աղքատությունը չգիտեմ, բայց ճգնաժամը հաստատ ժողովրդից շատերի գլխում է: 50-60 տարեկան մարդը չի հասկանում, որ միաժամանակ հիսուն հատ զուգարանի թուղթ, մի ամբողջական խոզ, 30 լիտր ձեթ, տասը կիլոգրամ աղ ու պարկով ալյուր գնելը խուճապ է առաջացնում: Ճգնաժամայինը հենց այդ տգիտությունից է գալիս: ճգնժաժամային է նաև այն, որ 10 դրամանոց դիմակը 350 դրամով է վաճառվում, 750 դրամնոց ալկոգելը` 3000-ով, իսկ երկրի ղեկավարությունը չի կարողանում մեղավորներին հայտնաբերել եւ ասֆալտին փռել:

Բաղրամյան 19-ից ու 26-ից հեշտ է մարդկանց հրահանգել` օրը մի քանի դիմակ փոխել և ալկոգել օգտագործել: Բայց երբևէ հարցրե՞լ ենք մեզ` 25 հազար դրամ ստացող թոշակառուն կարո՞ղ է 350 դրամոց դիմակից օրը մի քանի հատ գնել, հետն էլ գումար հատկացնել սննդին, որը, քիչ, բայց թանկացել է: Գործել է պետք է, եթե խոսելը բավարար լիներ, աշխարհը ռադիոները կղեկավարեին:

Մեր արտակարգ դրությանն արտակարգ դրություն է հարկավոր, քանի որ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, արտակարգ դրության ժամանակ, առանց պետության թույլտվության, չի կարող թանկանալ որևէ ապրանքատեսակ: Ավելին, խուճապ չառաջացնելու նպատակով`հստակ որոշվում է` օրվա ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ինչից որքան կարող է գնել:

Օրինակ` ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձ օրվա ընթացքում կարող է գնել այնքան մթերք, որը կբավականցնի միայն մեկ կամ երկու օր: Դա արվում ճգնաժամ և խուճապ չառաջացնելու նպատակով: Մի բան, որը մեր երկրում չեն հասկանում, և առաջին հերթին չի հասկանում ինքը` Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողներին հայտնելով` որքան պարենամթերք ունենք` անգիտակցաբար հայտնում է պետական գաղտնիքը: Հեշտ է ասել` 201 օրվա շաքարավազի պաշար ունենք: Վստա՞հ ենք, որ համաշխարհային ճգնաժամը 202 օր չի տեւի:

Ասելիքս ցանկանում են ամփոփել օրերս համացանցում լայն տարածում գտած լուսանկարով՚ աղբամանի մոտ երկու տոպրակով լի հաց էր ընկած: Հացի մասին, իհարկե, անվերջ կարելի է խոսել, պարզից էլ պարզ է, որ արարքի հեղինակները պատկանում են այն խմբին, որի կյանքն իմաստավորում ու գունավորվում է ուտելիքով, շատ ուտելիքով, բայց պետությունը պետք է մտահոգվի սրանով, մեր երկրի հացահատիկային պաշարները չպետք է վատնեն այսպես` փոխարինվելով թղթադրամներով, որովհետև, եթե, Աստված մի արասցե, վաղը հացի պակաս զգացվի, մենք թղթադրամներն ուտել չենք կարողանա, որքան էլ` ցանկությունը մեծ լինի, որքան էլ քաղցած լինենք: Եվ ընդհանրապես, թուղթը ձեթ, շաքարավազ, մակարոն ու կարագ էլ չի կարող դառնալ: Մտածե´ք այս մասին, ևեւառեւտրի սահմանաչափ որոշեք` մեկ անձի օրական պահանջի չափով:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուրը` Yelaket.am