Պաշտոնական. Արդեն կալանավորված Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ, Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, այս տարվա մարտի 30-ին բուժհաստատություններից մեկի ղեկավարը Արսեն Դավթյանին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է, իսկ ապրիլի 2-ին՝ կալանավորվել:
Իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ աջակցություն էր հայտնել իրավապահ մարմիններին։
Մամուլի տեղեկություններում փոխնախարարին 3000 դոլար կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային