Բժշկական այս վերնահագուստով աշխատելը գերդաժան է. Հովսեփ Ղազարյան
Հովսեփ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով էս կոմբինիզոնից էր հագել, խոստովանեց, որ դաժան է նման վերնահագուստով աշխատելը։
Մի փոքր բացատրեմ, թե ինչու է էս վերնահագուստով աշխատելը գերդաժան։
Նախ, կոմբինիզոնի մեջ ահավոր շոգ է, ու պետք ա մեջը դիմանալ երկար ժամանակ, 4-12 ժամ։
Ընթացքում իհարկե շատ քրտնում ենք, ջրազրկվում ենք, բայց ոչինչ անել չենք կարող, մինչև աշխատանքի ավարտը։
Ռեսպիրատորը, քանի որ պետք է քիփ կպած լինի դեմքին, ցավեցնում է ականջները։
Ակնոցը, որը նույնպես պետք է քիփ կպած լինի դեմքին, ցավեցնում ու խորը հետքեր է թողնում քթի, ճակատի, քունքի և այտերի վրա։
Ընթացքում ակնոցը կարող է ներսից քրտնել, սակայն սրբել չի կարելի մինչև աշխատանքի ավարտը։
Կրկնակի ձեռնոցները (մեկը կոմբինիզոնի տակից, մյուսը՝ վրայից) էլ ավելի են դժվարացնում բժիշկների աշխատանքը։
Ուտելու կամ դաժե մի կում ջուր խմելու մասին խոսելն ավելորդ ա, քանի որ նույնիսկ մի շունչ մաքուր օդ շնչելն ա անհնար։
Դե զուգարան գնալն էլ նույն սերիայից ա, պետք ա դիմանալ։
Էս կոմբինիզոնը հանելն էլ ա մի ամբողջ արարողակարգ։ Պետք ա երկար ու մանրամասն ախտահանել ամեն ինչ, սենյակը, վերնահագուստը, նոր սկսել ազատվել վերնահագուստից, այն դնել հատուկ աղբի տոպրակների մեջ, փակել, նորից ախտահանել և ախտահանվել։
Ցավոք, այլընտրանք էլ չկա, բժիշկներին վիրուսից պաշտպանելու միակ տարբերակն էս ա։
Ասածս ինչ ա, ժողովուրդ ջան ՏԱՆԸ ՄՆԱՑԵՔ, ու առողջ եղեք։ Տանը մնալն հաստատ ավելի կայֆ ա, քան էս կոմբինիզոնի մեջ աշխատելը, մի քիչ մտածեք բժիշկների մասին, ովքեր շաբաթներով իրենց ընտանիքի անդամներին չեն տեսնում»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան