Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Պարադոքս է, երբ երկիրը կառավարելու մասին իշխանության պատկերացումները սահմանափակ են. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադառնալով իշխանությունների քայլերին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է.

«1. Պարադոքս է, երբ իշխանության ամենաբարձր մակարդակով հայտարարվում է մեր անմիջական հարևանի նկատմամբ աննախադեպ ու հեղափոխական տնտեսական ձեռքբերումների մասին, սակայն առաջին իսկ ճգնաժամային իրավիճակում հայտնվում ենք շատ ավելի վատ պամաններում նույն հարևանի համեմատությամբ:

Պարադոքս է, երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Վրաստանին գերազանցող Հայաստանը համավարակի տարածման դեմ պայքարում նման անփառունակ արդյունքներ է գրանցում, իսկ դրա հետևանքների վերացման նպատակով կատարվող ֆինանսական աջակցության ծավալները ակնհայտորեն զիջում են իրենց իսկ խոսքով մեզ զիջող պետություններին:

Պարադոքս է, երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Վրաստանին գերազանցող Հայաստանը համավարակի տարածման դեմ պայքարում նման անփառունակ արդյունքներ է գրանցում, իսկ դրա հետևանքների վերացման նպատակով կատարվող ֆինանսական աջակցության ծավալները ակնհայտորեն զիջում են իրենց իսկ խոսքով մեզ զիջող պետություններին:

Պարադոքս է, երբ արդեն երկու տարի իշխանության ղեկին գտնվող անձինք չեն գիտակցում, որ եթե վիճակագրական «աննախադեպ» ցուցանիշներն իրենց արտացոլումը չեն գտնում բնակչության իրական կյանքի որակի վրա, ապա դառնում են պարզապես թվեր` զուրկ բովանդակությունից: Սա վկայում է Հայաստանում կառավարման լուրջ ճգնաժամի մասին, երբ իշխանությունը գնում է ձևի հետևից, անտեսելով բովանդակությունը:

2. Պարադոքս է, երբ երկու տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի ու «թալանված միլիոնների» գործերով ոչ մի դատավճիռ չկա, սակայն բարձրագույն իշխանության մակարդակով խոսվում է ժողովրդից գողացված մինչև վերջին կոպեկը նույն ժողովրդին վերադարձնելու մասին:

Պարադոքս է, երբ նույն միտքը հնչեցնողները չգիտեն թալանված գումարների չափի մասին, չեն պատկերացնում դրա գնահատման մեթոդաբանությունն ու վերադարձի մեխանիզմները, սակայն հերթական անգամ հասարակության որոշակի զանգվածին գայթակղիչ գաղափարներով կերակրելու նպատակով չեն խորշում նման անազնիվ մանիպուլյացիաների դիմելուց:

Պարադոքս է, երբ նույն իշխանությունը, գիտակցելով տվյալ գործընթացի չափազանց բարդությունը, իսկ որոշ դեպքերում, միգուցե նաև անհնարինությունը, գնում է հասարակության որոշ շերտերի հեղափոխական տոնուսը պահելու և հերթական անգամ խաբելու անազնիվ ու անհեռանկարային ճանապարհով:

Պարադոքս է, երբ դեռ առաջին կոպեկը չվերադարձրած իշխանությունը խոսում է վերջին կոպեկը վերադարձնելու մասին: Սա վկայում է իշխանությունների կողմից հասարակությանը կեղծ օրակարգերով և խոստումներով անվերջ կերակրելու գործելաոճից չհրաժարվելու մտադրության մասին:

3. Պարադոքս է, երբ հայտնի պատճառներով պայմանավորված, ներկա լարված իրավիճակում տաբեր երկրներ սեփական բնակչության առողջապահական անվտանգության հնարավորինս պատշաճ ապահովման նկատառումներով քայլեր են ձեռնարկում արտակարգ դրության ժամկետները երկարաձգելու ուղղությամբ, իսկ ՀՀ իշխանությունները մտորում են համանման քայլեր իրականացնել` սահմանադրական դատարանի հարցով նշանակված հանրաքվեի իրենց իսկ ձեռքով պատրաստված քաղաքական ու իրավական թնջուկի լուծումը հետաձգելու համար: Եթե անկեղծ լինենք, ապա սա արդեն պարադոքս չէ, այլ մառազմ` հղի պետության և հասարակության անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիքներով:

4.Պարադոքս է, երբ գրեթե երկու տարի իշխանության անցած քաղաքական ուժը այդպես էլ չի պատկերացնում կամ չափազանց մակերեսային է պատկերացնում իշխանության առաքելությունը:

Պարադոքս է, երբ երկիրը կառավարելու մասին իշխանության պատկերացումները սահմանափակվում են միայն պարգևավճարներ ստանալով, իսկ քաղաքացու խնդիրները լուծելու պատասխանատվությունը և պարտականությունը դրվում է նույն քաղաքացու վրա: Եթե չես ուզում վիրուսով վարակվես, ինքդ քեզ տիրություն արա, եթե վատ ես ապրում, ուրեմն աղքատությունը քո գլխում է, աշխատիր և ապրիր, ու ընդհանրապես, դադարիր բյուջեն դիտարկել, որպես ինչ որ բան քերելու միջոց: Այստեղ է, որ ծագում է թեկուզև պարադոքսալ, սակայն տեղին մի հարց. հասկանում են՞, թե ինչ՞ են անում առհասարակ: