«ՀՐԱՊԱՐԱԿ».ՎԵՐՋ՝ ԿԱՄՈՒՐՋՆԵՐՆ ԱՅՐՎԱԾ ԵՆ
Էդմոն Մարուքյան-Զոհրաբ Մնացականյան հանդիպման ժամանակ խոսակցություն է գնացել ղարաբաղյան խնդրի, այդ թվում փուլայինի մասին: Մարուքյանը պնդում էր, որ Փաշինյանի հետ հանդիպմանը միայն Արցախից է խոսվել, ԼՀԿ մեր աղբյուրի վկայությամբ, նաեւ՝ «Իմ քայլի» ու ԼՀԿ-ի միջեւ կոնֆրոնտացիայից։ Էդմոնն ասել է, որ «ԼՀԿ-ում կառուցողական մոտեցում են դրսեւորում, իսկ «Իմ քայլն» անձնականով` Միշիկով է քննադատում, Նիկոլն ասել է, որ տպավորություն է, թե դուք իշխանություններին քննադատում եք նախկինների, այդ թվում եւ Միքայել Մինասյանի հետ սինխրոնացված, ՀՀԿ-ականները Լավրովի` փուլայինի պասը վերցնում, փոխանցում են հանրությանը, դուք էլ փորձում եք օգտվել․․․ Մարուքյան-Փաշինյան հանդիպումից հետո թիմն ակնկալում էր, որ լարվածությունը կթուլանա, սակայն, ինչպես տեսաք` հակառակը եղավ։ Ավելին, միջադեպից անմիջապես հետո, երբ Փաշինյանի հետ խոսել էին, միասին կադրերը նայել, վերլուծել, Մարուքյանը ֆրակցիայում ասել է՝ ներողություն կխնդրեն։ «Անգամ չբացառեցինք, որ ինչ-որ մեկը մանդատը վայր կդնի, օրինակ՝ հետեւից խփած Արտակ Մանուկյանը կամ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, այց Ալեն Սիմոնյանի բրիֆինգից հասկանալի դարձավ, որ Նիկոլն այլ բան է հրահանգել թիմին»: Հիմա ի՞նչ է լինելու։ «Պայքար` կոշտ պայքար, կամուրջներ էլ չկան, իրենք ցույց տվեցին, որ քաղաքական աշխատանքի պատրաստակամություն չունեն. սկսում է հետհաշվարկը։ Ու մենք, ըստ էության, հայտարարում ենք, որ այն ուժն ենք դառնում, որը պետք է իրենց հեռացնի իշխանությունից եւ հանրությանն ապացուցի, որ իրենք հեռացող իշխանություն են»: Մասնակցելո՞ւ եք ԱԺ նիստերին, թե՞ բոյկոտելու եք։ «Դեռ որոշված չի, ժամանակ կա, կհասկանանք»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան