Վիտալի Բալասանյանի ղեկավարած կուսակցության իրականացրած միջոցառման դեպքով քրեական գործ է հարուցվել
Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցության իրականացրած միջոցառման դեպքով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից։ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արցախում իրականացած նախագահական ընտրությունները վկայեցին մեր երկրում քաղաքական դաշտի խորը ճգնաժամի մասին։ Հարկ է նշել, որ Արցախում արդեն տարիներ շարունակ գրեթե բացակայում են ներքին քաղաքական գործընթացները։ Հույս կար, որ այս համապետական ընտրությունները կդառնային այն սկզբնակետը, որից կսկսվեր իրական քաղաքական գործընթացներ: Սակայն, որոշ ուժերի թեթև ձեռքով կանաչ ճանապարհ հարթվեց ընտրություններն, երկրորդ փուլում առանց պայքարի ընթանալու համար։ Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի համապետական ընտրությունները որևէ դրական ազդեցություն չունեցավ Արցախի Հանրապետության քաղաքական կյանքի վրա, իսկ երկրում տեղի ունեցած փոփոխությունն ընդամենը իշխանության փոխանցման գործընթաց էր, որի անունը դրեցին ընտրություն։ Սիրելի՛ հայրենակիցներ․ ինչպես գիտեք, Արցախի «Արդարություն» կուսակցությունը նամակներ էր պատրաստել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների, քողարկված գործընթացի և իր դիրքորոշման վերաբերյալ՝ ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին, ԱՀ ԱԳ նախարարին և ԱՀ նորընտիր նախագահին։ Միջոցառումն իրականացնելուց հետո, երեկոյան պարզ դարձավ, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ երեկ պարզ դարձավ, որ 6-7 կուսակցական անդամներով, բոլոր առողջապահական նորմերը և սոցիալական հեռավորությունները պահպանմամբ, նամակներ հանձնելու կապակցությամբ, որոշում է կայացվել հարուցել քրեական գործ։ Արցախի «Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ իշխանությունները գործել են ոչ իրավաչափ, խախտել ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքն՝ իրականացնելով քրեական հետապնդում կուսակցության նկատմամբ։ Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքական իշխանությանը զերծ մնալ խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ իրականացնելու գայթակղությունից։ Սիրելի հայրենակիցներ. Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որպես ընդդիմադիր ուժ, կրկին անգամ վստահեցնում է, որ ոչ մի քրեական գործ, ոչ մի ճնշում չի՛ կարող մեզ հետ պահել մեր դիրքորոշումից և շարունակական պայքարից։ Մենք ստիպելու ենք գործադիր իշխանությանը հասկանալու, որ իշխանությունը պատասխանատվություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Իսկ ենք հուսախաբ չենք անելու մեր ընտրողներին՝ աշխատելու ենք, վերահսկելու ենք իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը»,- նշված է հայտարարությունում։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան