Նախագահը չվճարեց «փրկագինն» ու մնաց կալանքի տակ․ քաղաքագետ
Քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու դատավոր Աննա Դանիբեկյանի ընդունած որոշումն ինձ համար անակնկալ չէր: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ նույնիսկ խափանման միջոցը փոխվելու դեպքում, մեկ է, որոշ ժամանակ անց մի այլ դատավոր կրկին կալանք կիրառելու որոշում էր ընդունելու, ինչպես դա արդեն երկու անգամ տեղի է ունեցել: Ես այդ հարցում գրեթե համոզված էի՝ նկատի առնելով այն փաստը, որ երկրորդ նախագահը, նաեւ նրան աջակցող ԶԼՄ-ներն ու շրջանակները պատրաստ չեղան վճարել խափանման միջոցը փոխելու համար պահանջված «փրկագինը»:
Կարծում եմ՝ բոլորը հիշում են ընդամենը մեկ ամիս առաջ՝ ապրիլի 7-ին, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածում իշխանությունների կողմից դիպուկ կերպով երկրորդ եւ երրորդ նախագահներին առաջարկված գործարքը՝ «կարգադրել իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ ծավալած կատաղի պայքարը»: Նման գործարքի առաջարկությունը բնորոշ է այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ոճին ու տարիների ընթացքում դարձել է նրա խառնվածքի բաղադրիչ տարրը:
Ինչպես կարելի էր գուշակել, առաջարկված գործարքը մերժվեց, ու այսօր ունենք այն, ինչ կարելի էր սպասել:
Առողջ դատողություն ունեցող որեւէ անձ այլեւս չի կարող կասկածել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե մեղադրյալ, այլ իշխանությունների ձեռքում «քաղաքական պատանդ» է՝ լռեցնելու համար ներկա իշխանությունների ապաշնորհությունը մերկացնող լրատվամիջոցներին ու նաեւ կանխելու ներքաղաքական կյանքի թեժացումը: Դա է հաստատում նաեւ «Մարտի 1»-ի գործով այսպես կոչված տուժող կողմի փաստաբանական խմբի ոչ պաշտոնական խոսափողը հանդիսացող «Առաջին լրատվական»-ի չափազանց անկեղծ խորագիրը՝ «Ռոբերտ Քոչարյանը զգաց ներքաղաքական թեժացման հետեւանքը»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան