Կառավարությունը կմարի հիպոտեքի կանխավճարի մի մասը. Կառավարության նոր որոշումը. մանրամասներ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել հաստատել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ.ծրագրերը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նպատակային ծրագրերի հիմնական նպատակն է աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում, ինչխպես նաեւ երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթեւացնելու միջոցով հնարավորություն ընձեռնել շահառուներին համատեղել հիփոթեկային վարկի մարումը եւ երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեկային վարկ մարող ընտանիքներում։ Նպատակային ծրագրերը երեքն են.
-միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար,
-կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին,
-երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։ Այս նպատակային ծրագրերի համար արդեն նախատեսվել է 526 մլն դրամ, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարի ապահովման համար՝ 540 շահառուի, եւ երեխայի ծննդյան աջակցության համար՝ 300 շահառուի»,-ասաց նախարարը: Առաջին ծրագրով պետությունն աջակցում է 2 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին հիփոթեքային կանխավճարի որոշ չափով՝ մինչեւ 5 տոկոս: Խոսքը այս տարվա հուլիսի 1-ից հետո ձեռք բերվող գույքի մասին է: Անշարժ գույքի առավելագույն գինը պետք է լինի 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով: Կատարվող կանխավճարի նվազագույն չափ՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 %-ն է եւ առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 –ը: Պետությունը տալիս է կանխավճարի 50 տոկոսը: Բացի դրանից, մարզային բնակավայրերում շահառուն կարող է հավելյալ կանխավճարի բաժինը ապահովագրել, որի ապահովագրավճարը եւս տալիս է պետությունը: Հաջորդ ծրագրով հուլիսի 1-ից հետո երեխայի ծնվելուց հետո, հիփոթեքային վարկի դեպքում, պետությունը վարկի մայր գումարից մեկանգամյա մարում է անում: Մասնավորապես, պետությունը վճարում է մարզերում վարկի մնացորդային գումարի 10 տոկոսի չափով, իսկ Երեւանում՝ 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Սակայն, երեթե 3-րդ 4-րդ երեխայի դեպքումպետությունը եւս լրացուցիչ վճարում է անում, սակայն ընդհանուր վճարումը րչի կարող անցնել 2 մլն դրամից:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան