Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 4,5 միլիոնի սահմանը
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 4,5 միլիոնի սահմանը՝ հասնելով 4 527 328-ի, գրանցվել է մահվան 303 418 դեպք, ապաքինվել է 1 705 840 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։
Այսպիսով՝ վարակակիրների (1 457 593) և մահվան դեպքերի թվով (86 912) աշխարհում բացարձակ առաջատար է ԱՄՆ-ն։ Վարակակիրների թվով երկրորդ տեղում է Իսպանիան (272 646), որին հաջորդում են Ռուսաստանը (252 245), Մեծ Բրիտանիան (233,151), Իտալիան (223 096), Բրազիլիան (203 165), Ֆրանսիան (178 870), Գերմանիան (174 975), Թուրքիան (144 749), Իրանը (114 533)։
Պատկերը, սակայն, այլ է մահվան դեպքերի համար․ ԱՄՆ-ից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մեծ Բրիտանիայում (33 614), այնուհետև Իտալիայում (31 368), Ֆրանսիայում (27 425), Իսպանիայում (27 321), Բրազիլիայում (13 999):
Տասնյակում մահվան ցածր ցուցանիշներ են գրանցվել 100 000-ից շատ վարակակիրներով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան (7 928), Իրանը (6 854), Թուրքիան (4 007)։
Տասնյակի երկրներում մահվան դեպքերի ամենափոքր թիվը գրանցվել է Ռուսաստանում (2305)։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան