Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով. Միքայել Մինասյան (տեսանյութ)

Վստահ եմ՝ դուք էլ եք նկատել, որ Նիկոլ Փաշինյանին միշտ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է, որ նա սկսի իրականացնել իր իսկ կողմից տրված խոստումները և աշխատել, որովհետև նա զբաղված է ամեն ինչով, բացի աշխատելուց: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսահոլովակում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Պրոցեսը կարող ենք համարել սկսած Գյումրիից, երբ նա քայլելու ընթացքում կարողացավ մարդկանց մի զանգվածի համոզել, որ նա կարող է ամեն ինչ, և հնարավոր է ամեն ինչ, բայց քանի կա Սերժ Սարգսյանը, ամեն ինչ անհնար է:

Հայ ժողովրդի մի մասը հավատաց, կուրորեն հետևեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը հեռացավ, և Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նաև խանգարում է Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանն էլ հեռացավ և Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գիտեք, որ ես այդ ամենն իրականացնեմ, փոքր բան է մնացել, ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ: Դա էլ եղավ, կարծես ամեն ինչ լավ էր, կախարդական փայտիկը կար, երջանկությունը եկել էր, ոչինչ չէր խանգարում, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սեփական օգտագործման քաղաքապետը»,- նշեց Մինասյանը և հավելեց՝ ընտրեցին Հայկ Մարությանին:

Մինասյանը հաջորդիվ ներկայացրեց, որ դրանից հետո Փաշինյանին անհրաժեշտ եղավ սեփական օգտագործման Ազգային ժողով. «Ազգային ժողովը լուծարվեց, ընտրողների մեծամասնությունն ընտրեց աննախադեպ քանակով իմքայլականների և այն մարդկանց, ովքեր չեն ուզում խանգարել կամ չէին ուզում խանգարել, այսպես կոչված, հեղափոխությանը»,- ասաց նա և նշեց՝ ապա պարզվեց Նիկոլ Փաշինյանին խանգարում էին «վնգստացող» դատավորները կամ դատական համակարգը:

«Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսվեցին խայտառակ ճնշումներ, ՍԴ անդամների վրա սկսվեցին ակնհայտ ճնշումներ: Նիկոլ Փաշինյանը 2 բան հաշվի չէր առել. ՍԴ անդամները ակնհայտ ազնիվ, պինդ և հայրենասեր մարդիկ դուրս եկան և մի հետաքրքիր բան. միջազգայինն հանրությունը հիշեց, որ գոյություն ունի և գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը»,- մանրամասնեց Մինասյանը՝ հավելելով՝ այս ամենից հետո Փաշինյանը որոշեց, որ պետք է գնալ հանրաքվեի, որից հետո մարդիկ, ինչպես նշում է Մինասյանը, սկսեցին չմասնակցել այդ թատրոնին:

Մինասյան իր խոսքում նշեց՝ այսօր խոսելու է հետաքրքիր մեկ այլ դեպքի մասին: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով: 

«Նիկոլ Փաշինյանն աշխատելու փոխարեն սիրում է նստել, իր օլիգարխիկ ընտանիքի անդամների հետ մշակել նոր համակարգեր, որի մաս է կազմում նաև ՀՀ-ն՝ իր միջազգային հեղինակությամբ: Սխեման հետևյալն է. ՀՀ Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են ադամանդներ, դրանք տարվում են հայտնի երկու-երեք գործարաններ, որտեղ դառնում են «հայկական», որովհետև Էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, թե ինչպես դրանք դարձան հայկական:

Նաև հայկական քվոտաներ են տալիս այդ ընկերություններին, և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները, որոնք դարձել են հայկական, արտահանվում են այլ երկրներ: Հայկական քվոտաներով արտահանվում են երկրներ՝ առանց ոչ մի հարկ, ոչ մի մաքսային տուրք մուծելու»,- ասաց նա:

Որպես ապացույց՝ Միքայել Մինասյանը վկայակոչեց պետական վիճակագրության թվերը. «Ձեզ հետաքրքիր մի բան ասեմ. ըստ պետական վիճակագրության՝ Հայաստանը 2020 թվականի առաջին եռամսյակում ունեցել է 20 միլիարդ, որպեսզի այդ 20 միլիարդի ադամանդները կարողանաս աշխատել, ստեղծել, կազմակերպել այդ գործընթացը, ըստ միջին ստատիստիկ տվյալների՝ Հայաստանում պետք է ունենաս ավելի քան 1400 աշխատող: Թիվն իրականում աննախադեպ է: Ի դեպ, տնտեսական էքսպորտի թիվը եղել է 8,7 տոկոս, հետևաբար դա շատ զգալի է մեր ամբողջ տնտեսության մեջ»:

Մինասյանն ընդգծեց՝ Հայաստանում կա գրանցված ոչ ավել, քան 400 մասնագետ: Ըստ նրա, հետևաբար՝ այդքան աշխատակցի միջոցով անհնարին է այդ քանակը ստանալ: «Ավելացնեմ մի բան էլ, որ ձեզ համար պարզ լինի. Հայաստանում, որ դա անես, պետք է լինեն մեծ գործարաններ, այդ գործարանները պետք է սպառեն մեծ էլեկտրական էներգիա, հարկ պետք է տան 1400 հոգու համար, սակայն այդ ամենը չկա: Կա միայն մեկ թիվ, որ ՀՀ-ից արտահանվել է 20 միլիարդի ադամանդ և ոսկի: Այդ համակարգը ստեղծված է և ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի կողմից: Այդ մարդիկ Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ»,- ընդգծեց նա:

Միքայել Մինասյանի դիտարկմամբ՝ մարդիկ սկսել են հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին. «Մարդիկ ապուշ չեն, և սկսել են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հարցեր տալ՝ «բա այդ ադամանդները որտեղի՞ց եկան, ինչպե՞ս ստեղծվեց այդ համակարգը, ինչո՞ւ դա չկար, այդ երեք ամսում ինչպե՞ս դուք 20 միլիարդի ադամանդ արտահանեցիք»»:

Նա նշեց, որ ինչ պատմում է, կա պետական վիճակագրության թվերում: «Ես խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ իր մութ և զզվելի ընտանեկան բիզնեսները փորձի գոնե Հայաստանի ներսում անել, ՊՆ հաշվին է նա ինչ-որ բաներ սղացրել, ելակների պատմությունը կա, այդ բոլոր պրոցեսները կան, դա շատ վատ է, բայց գոնե մեր մեջ է: Բայց, երբ դուք դա արդեն անում եք սահմաններից դուրս, բացի այն, որ խայտառակ եք անում մեզ, մեր երկիրը դարձնում եք երրորդ երկիր, դուք նաև հետագայում այնպիսի խնդիրներ եք ստեղծելու, որի տակից մենք ենք դուրս գալու, ժողովուրդն է դուրս գալու»,- ընդգծեց նա և վստահեցրեց, որ շատ-շատ լավ է լինելու. «Հայաստանին իսկապես սպասվում է լավ ապագա»: