Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Քաղաքականություն

Պայթեց նաև Փաշինյանի իշխանության ազնվության փուչիկը. այս իշխանությունն այլևս չկա, կա դրա խրտվիլակը, որին պատմության գիրկն ուղարկելը ամիսների հարց է. Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական ու բարոյական դիակ է

Ժողվարչապետի խմբակն ու քարոզչական բրիգադը հիմա խայտառակ իրավիճակում են հայտնվել: Միքայել Մինասյանի կողմից բարձրաձայնված շանտաժով փող շորթելու թեմայից մինչև Փաշինյանների ծխախոտի ու ադամանդների մաքսանենգության սխեմաների բացահայտում ոչնչացրել է թղթյա տնակի հիմքերը, որի վրա Նիկոլ Փաշինյանն իշխանություն էր կառուցել: Նրանց համար սա զուտ քաղաքական պարտություն չէ, սա ուղղակի մարդկային կերպարի ոչնչացում է: Որովհետև այլևս փաստ է. չի աշխատում նույնիսկ քարոզչական այն թեզը, թե սրանք ճիշտ է` կառավարչական տեսանկյունից անպիտան են ու անտաղանդ են, բայց գոնե թալանչի չեն, գոնե ազնիվ են: Հիմա ակնհայտ է` սրանք երկուսը մեկում են: Ավելին` Երրորդ Հանրապետության պատմության մեջ որևէ իշխանություն այսչափ անպիտան ու անտաղանդ չի եղել, որքան սրանք: Որևէ իշխանություն այսչափ կոռումպացված ու այսչափ գաճաճ ջեբկիր չի եղել, որքան սրանք: Որևէ իշխանություն այսչափ բացասական ցուցանիշներ չի ապահովել, որքան սրանք: Անպիտանության և կոռումպացվածության հարցերում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակ չեմպիոն է:

Կանխատեսեմ, թե ինչ են ասելու ժողովրդին անպիտան կոռուպցիոներներն ու նրանց քարոզիչները: Ասելու են` «ՀՀ հըըըպաաարտ քաղաքացի, նախկին թալանչիները փորձում են մեզ սևացնել ու անվանարկել»: Սա են ասելու` բնականաբար շեշտը դնելով «նախկին թալանչի» բառակապակցության վրա: Այլ բան չեն ասելու, որովեհև փաստերը կան և այդ փաստերն աղաղակող են: Ու իրենց թվալու է, թե ժողովուրդը միայն Բաբկենենց հարևան պողոսներն են, որոնց կարելի է անվերջ ֆռռացնել ու անիմաստ տեսարաններով և անիմաստ տեքստերով կերակրել: Պատկերացնու՞մ եք` ոչնչի մասին կառավարությունը` ժողվարչապետով հանդերձ, կարծում է, թե հինգհազարամյա ազգին կարելի է անվերջ խաբել: Միայն քաղաքական ու բարոյական ինքնասպանները կարող են կարծել, որ մարդիկ ուղեղ չունեն և չեն ասելու` ձեր թալանի փաստերը կան, բայց դուք, երկու տարի լինելով իշխանություն, խոսում եք նախկինների թալանից: Հարգելիներս, որտե՞ղ են փաստերը, երկու տարի է արդեն, ինչ դուք ունեք այնքան իշխանություն, որքան չի ունեցել որևէ մեկը Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում, ինչու՞ եք միայն խոսում, ինչու՞ եք միայն հոխորտում ու սպառնում, հրապարակեք թալանի փաստերը:

Այո, փուչիկները պայթելու սովորություն ունեն: Պայթեց նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության ազնվության փուչիկը: Այս իշխանությունն այլևս չկա, կա այս իշխանության խրտվիլակը, որին պատմության գիրկն ուղարկելու հարցն արդեն իսկ վճռված է, մնացածը` ժամանակի, ավելի կոնկրետ` ամիսների հարց է»: