Ես գնում եմ ԱՀ ԱԺ, այնտեղ ի ցույց դնելու իմ գիտելիքները, փորձը, հմտությունները ի բարօրություն Արցախի Հանրապետության. Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետությունում սույն թվականի մարտի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Արդարություն» կուսակցությունը քաղաքացիների տբած քվեների արդյունքում երեք մանդատով ներկա է գտնվելու ԱՀ յոթերորդ գումարման խորհրդարանում։ Կուսակցության կողմից նորընտիր պատգամավորների թվում է նաև Դավիթ Գալստյանը, ով իր աշխատանքային գործունեությունը 2002 թվականից սկսել է ԱՀ հարկային պետական ծառայության կրտսեր պետական ծառայողի հաստիքից և հասել մինչև պլանավորման և վերլուծությունների բաժնի պետի պաշտոնին, իսկ 2011 թվականին տեղափոխվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ: Նորընտիր պատգամավորը շնորհակալություն է հայտնել ժողովրդին կուսակցությանը տված քվեների համար, որի շնորհիվ Դավիթ Գալստյանը հնարավորություն է ստացել իր գործունեությունը ծավալել որպես Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր և ֆեյսբուքի իր միկրոբլոգում գրել է. «Սիրելի գործընկերներ, Ձեր հետ տարիներիս աշխատանքային փորձը հարկային և բանկային համակարգում ինձ սովորեցրին հասկանալ և գիտակցել օրենքների կատարելությունը և անկատարությունը, այն բոլոր դժվարությունները և վտանգները, որոնք բխում են օրենսդրական երկակի ստանդարտներից։ Հիմա ինձ ԱՀ քաղաքացիները տվել են հնարավորություն իմ հմտությունները և գիտելիքները օգտագործելու օրինաստեղծ գործունեության մեջ։ Առաջնային ինձ համար հարկային դաշտում օրենսդրական փոփոխություններն են, որոնք հավասար հնարավորություններ և պայմաններ կստեղծեն հարկատունների համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ գործընկերներին թիմային աշխատանքի հմտություններ ձեռք բերելու, մարդկային հարաբերություններում ճիշտ արժեհամակարգ ձևավորելու և համատեղ աշխատանքի համար։ Հիմա ես գնում եմ ԱՀ ԱԺ, այնտեղ ի ցույց դնելու իմ գիտելիքները, փորձը, հմտությունները ի բարօրություն Արցախի Հանրապետության: Աստված բոլորիս պահապան և խաղաղություն մեր Հայրենիքին»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան