«Հայաստանն ունի բոլոր բաղադրիչները խորացնելու հարաբերությունները ԵՄ հետ». համաժողով Վաշինգթոնում
Ատլանտյան խորհուրդում օրերս տեղի է ունեցել համաժողով նվիրված Եվրոպական հարեւանության քաղաքականության ու Արեւելյան գործընկերության 10-ամյակին: ԵՄ եւ գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են անցած 10 տարին ու հետագա համագործակցության ընթացքը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մեր շահերից է բխում, որ մեր հարեւանությամբ գտնվող երկրները լինեն կայուն, սերտ հարաբերություններ ունենան մեզ հետ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով»,- Վաշինգտոնում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Ատլանտյան խորհուրդի կազմակերպած՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության ու Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովին:
Հանձնակատար Հանն ընդգծեց Եվրամիության պատրաստակամությունը շարունակել աջակցել Արեւելյան գործընկերություն անդամ երկրներին՝ վերջիններիս կայունությանն ու զարգացմանը հասնելու նպատակով: «Խոսքը Եվրոպայի շուրջ բարեկեցության գոտի ձեւավորելու մասին է»,- նշել է հանձնակատարը:
Համաժողովն իր շուրջն էր համախմբել Արեւելյան գործընկերության երկրների ու միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներին: Քննարկումների հիմքում էր եվրոպական արժեքների ինտեգրացումը, տնտեսական զարգացումն ու Արեւելյան գործընկերության դերը:
«Եվրոպական ինտեգրումը տեղի է ունենում բազմաթիվ նորմերի ու չափանիշների ընդունմամբ: Այն պահանջում է քրտնաջան աշխատանք, ուստի լավագույն ճանապարհը հետեւողական եւ մշտական աշխատանքն է, որը կմոտեցնի տնտեսությունն ու հանրությանը Եվրոպային»,- ասում է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:
Վերջինս գոհունակություն հայտնեց այսօր Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների զարգացման ընթացքից՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանը հրաժարվել է DCFTA առեւտրային համաձայնագրի ստորագրումից կողմերին հաջողվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում հասնել ընդհանուր հայտարարի ու կնքել պայմանագիր: Նա Եվրամիության աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին ու գործող իշխանությանը՝ ընդգծելով Եվրոպայի պատրաստակամությունը օժանդակելու հետագա բարեփոխումների ընթացքին:
Վերլուծաբան Ջոնաթան Կացը վստահ է, որ Հայաստանի եվրաինտեգրումը հնարավոր է:
«Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները խորացնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ: Չնայած պայմանագիրը Ասոցիացման համաձայնագիր չէ, սակայն Եվրամիությունը դիտարկում է Հայաստանը որպես գործընկեր, իսկ Հայաստանը Եվրամիությանը՝ որպես քաղաքական եւ տնտեսական ուղեգիծ»,- հայտնել է Կացը:
Նա ընդգծեց Հայաստանի գործող իշխանությունների պատրաստակամությունը թիրախավորելու այն խնդիրները, որոնք նախկինում անտեսված էին:
Արեւելյան գործընկերության շրջանակում եւ դրանից դուրս Հայաստանի գործող իշխանությունների կողմից բարեփոխումներ իրականացնելու վճռականության մասին խոսեց նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը, ով անդրադարձավ նաեւ Հայաստանում վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին:
«Հայաստանի թավշյա հեղափոխությունը նոր էջ բացեց մեր երկրի պատմության մեջ եւ հանգեցրեց նոր իրականության»,- նշել է դեսպան Ներսիսյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը Արեւելյան գործընկերություն նախաձեռնությունը դիտարկում է որպես առաջնահերթություն:
Ըստ դեսպանի՝ այսօր Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հաստատման եւ հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային