Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Գործող իշխանությունը, իր ապիկարությունն ու հանցավոր անգործությունը խոստովանելու փոխարեն, մեղքը բարդում է հասարակության վրա. Սասնա ծռեր

Գործող իշխանությունն ապիկարություն ցուցաբերեց նաև համավարակի դեմ պայքարում: Այս մասին ասվում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության տարածած հայտարարության մեջ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

« Իշխանության ապիկարության հետևանքները հնարավորինս մեղմել ինքնակազմակերպմամբ

Գործող իշխանությունը ապիկարություն ցուցաբերեց նաև համավարակի դեմ պայքարում։

Նրա անպատասխանատու վարքի և անկարողության պատճառով համավարակի դեմ պայքարը դարձավ ձևական ու անլուրջ, ուստի կիրառվող կարանտինային և այլ սահմանափակումները կրկնակի վնաս հասցրեցին։

Ինչպես մյուս երկրներում, մեր երկրում ևս սահմանափակումները պետք է տնտեսական վնասի դիմաց առողջապահական օգուտ տային։

Սակայն Հայաստանում իշխանության մեղքով և՛ տնտեսական կորուստ եղավ, և՛ համավարակի թափը չկոտրվեց։

Կրկնակի ցավալի է, որ իշխանությունը, իր ապիկարությունն ու հանցավոր անգործությունը խոստովանելու փոխարեն, մեղքը բարդում է հասարակության վրա։

Իշխանությունն իր անհեթեթ ու անտրամաբանական վարքով և որոշումներով, բացասական անձնական օրինակով, ինչպես նաև անարդար և մեծավ մասամբ հավելյալ սոցիալական շփում պարտադրող սոցիալ-տնտեսական լուծումներով բացառեց սահմանափակումներից ակնկալվող առողջապահական արդյունքները։

Միայն այն հանգամանքը, որ համավարակի ժամանակ Արցախում հանուն Կրեմլի շահի անցկացվեցին տեղական մաֆիայի վերարտադրության ապօրինի ընտրություններ, բավարար էր անլրջություն և բախտի քմահաճույքին հանձնվելու տրամադրություն տարածելու համար։

Հայտնվելով տնտեսական և հակահամավարակային զույգ ճակատներում ձախողման փաստի առաջ, իշխանությունն ստիպված վերացնում է սահմանափակումները՝ ժողովրդին մատնելով անորոշության և համավարակի ծավալուն բռնկման վտանգի։

Բոլորս տեսնում ենք, որ համավարակը թափ է առնում. օրեցօր հիվանդացածների ռեկորդային թվերի մասին ենք լսում, թերևս արդեն չկա մեկը, որ չունենա հիվանդացած ծանոթ կամ բարեկամ։ Կասկած չկա, որ ներկայումս գտնվում ենք համավարակի բուռն տարածման ժամանակահատվածում։

Նման իրավիճակում պետք է հույսը դնենք մեզ վրա։

Կոչ ենք անում մեր ժողովրդին՝ տուրք չտալ հիվանդությունը ժխտող անհեթեթ տեսակետներին, գիտակցել վտանգի լրջությունը, ինքնակազմակերպվել, պահպանել հիգիենայի ու սոցիալական հեռավորության կանոնները, հատկապես զգույշ լինել տրանսպորտում, աշխատավայրում և այլ փակ տարածքներում, հնարավորինս տեղաշարժվել ոտքով, օգնել կարիքավորներին, իսկ հիվանդության ախտանշաններ զգալու կամ հիվանդի հետ շփման դեպքերում ինքնամեկուսանալ և տեղեկացնել պատկան կառույցներին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

17 մայիս 2020 թ., Երևան»: