Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Արտակարգ. 34-ամյա տղամարդը նռնակը ձեռքին սպառնացել է պայթեցնել ոստիկանության վարչական շենքն ու սպանել ոստիկաններին

«Առաջին լրատվական»-ը գրում է.  

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Պ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Շահվերդյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ 1985 թվականին ծնված Արմեն Պ.-ն ռազմամթերք հանդիսացող՝ ձեռքի բեկորային մարտական նռնակ գտնելով և այն ապօրինի կրելով՝ 2019 թվականի օգոստոսի 1-ին, ժամը  21-ն անց 20-ին ալկոհոլ օգտագործած վիճակում մոտեցել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական շենքին: Նա նռնակը ցուցադրել է ոստիկանության չորս ծառայողների, սպառնացել է պայթեցնել նրանց ու ոստիկանության վարչական շենքը, այսինքն՝ ոստիկանության ծառայողներին տվել է սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև ոստիկանության վարչական շենքը պայթեցնելով՝ գույքային վնաս պատճառելու սպառնալիքներ: Ոստիկանության ծառայողներ Ալավերդյանն ու Դադալյանը վնասազերծել են սպառնացողին, նրա ձեռքից վերցրել են նռնակը: Այս դրվագով Արմեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ռազմամթերք պահելու և սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասով: Հարուցված քրեական գործով Արմեն Պ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս գործի քննությունն ընթացքի մեջ էր, երբ Արմեն Պ.-ի հետ կապված՝ նոր միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացու ահազանգով 2019 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը  15-ն անց 25-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժնի տեսուչներ Գրիգորյանն ու Լալայանը գնացել են դեպքի վայր բնակարան: Պարզվել է, որ այդ բնակարանի բնակիչ Արմեն Պ.-ն վնասել է խոհանոցի գույքը ու ինքնավնասում է կատարել: Ոստիկանության տեսուչները պահանջել են, որ Արմեն Պ.-ն դադարեցնի հակաիրավական գործողությունները, սակայն վերջինս շարունակել է վնասել տան գույքը՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող տեսուչին տալով սեռական բնույթի հայհոյանքներ ու ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ: Ըստ մեղադրանքի՝ Արմեն Պ.-ն ջարդված ապակու կտորը ձեռքին մոտեցել է ոստիկանության տեսուչին ու պահանջել է հեռանալ իր տանից՝ հակառակ դեպքում սպառնալով ապակիով վնասել նրան: Տեսուչը փակել է խոհանոցի դուռը, իսկ Արմեն Պ.-ն, ըստ մեղադրանքի, տարբեր առարկաներ է նետել դռան ուղղությամբ ու ջարդել է դռան ապակին, ինչից հետո ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու դուրս են բերել տանից: Սկզբում տեղափոխել են Գորիսի հիվանդանոց, ապա բերման են ենթարկել ոստիկանություն ու արգելանքի տակ են առել: Այս դրվագով Արմեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Դատարանում Արմեն Պ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարած արարքների համար: Դատարանը հաշվի է առել, որ տուժողները՝ ոստիկանության ծառայողները, ներել են ամբաստանյալին, վերջինս ընդունում է մեղքն ու զղջում է: Որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը դիտել է հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Դատարանն արձանագրել է, որ ալկոհոլի օգտագործումը Արմեն Պ.-ի կողմից հանցավոր արարքներ կատարելուն նպաստող պայման է եղել: Դատարանը հաշվի է առել Արմեն Պ.-ի կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ նրան մեղսագրված արարքներն ընդգրկված են ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների շարքում: Դատարանը եզրահանգել է, որ Արմեն Պ.-ի ուղղումը հնարավոր չի լինի առանց նշանակված պատիժը իրապես կրելու, այսինքն՝ անթույլատրելի է համարվել պայմանական դատապարտության կիրառումը: Արմեն Պ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված երեք արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին, 137 հոդվածի  1-ին, 316 հոդվածի 1-ին մասերով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել  3 տարի իրական ազատազրկում: Պատժի սկիզբը՝ 2019 թվականի հոկտեմբերի  24-ից: Պատիժը կրելու ընթացքում Արմեն Պ.-ն հարկադիր բուժում կստանա ալկոհոլամոլությունից: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործով մեղադրող դատախազը՝ խնդրելով պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով, Արմեն Պ.-ին մեղավոր ճանաչել մեղսագրված երեք արարքների համար ու վերջին հաշվով դատապարտել ոչ թե 3, այլ 5 տարի իրական ազատազրկման:

Շարունակությունն՝ այստեղ

 

Աղբյուր՝