Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Սեռական դաստիարակության թեման փակ է. բացառված չէ, որ ծնողները բողոքեն

Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման ԱԺ-ում նախորդ շաբաթ ընդունված Լանսարոտի կոնվենցիան է: Որքան էլ իշխանական թևը պնդում է, որ կոնվենցիան պաշտպանում է երեխաներին սեռական շահագործումից, այնուամենայնիվ,  կա նաև կարծիք, որ կոնվենցիայի ընդունմամբ հող է նախապատրաստվում դպրոցներում սեռական դաստիարակություն իրականացնելու համար: Թե որքանով են պատրաստ աշակերտները, նրանց ծնողները նման առարկայի ներդրմանը և որ տարիքն է առավել նպատակահարմար՝ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմանական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանից և նույն դպրոցի հոգեբան Մերի Ալեքսանյանից:

 

«Այժմ էլ՝ սեռական դաստիարակությանն առնչվող թեմաներ կան ներդրված «Առողջ ապրելակերպ» առարկայում: Շատ բան կապված է ուսուցչի ճկունությունից, թե ինչպես նա կհրամցնի այդ նուրբ թեման: Պետք է նշեմ, որ շատ ծնողներին այդ թեմաները դուր չեն գալիս, մյուսները՝ դեմ չեն: Եթե պետությունը գտնում է, որ պետք է ունենալ նման առարկա, ապա դպրոցը չի կարող ընդդիմանալ, հետևաբար, դասվարը կամ ուսուցչուհին իրենք կորոշեն՝ ինչպես դասավանդել, ինչպես աշխատել աշակերտների հետ»,-ասաց տնօրենը:

Խոսրովյանի խոսքով՝ ծնողների շրջանում կլինեն տարակարծություններ և դժգոհություններ. «Բացառված չէ, որ գան ու դժգոհեն՝ ասելով, որ այլ դպրոց են տեղափոխում իրենց երեխաներին, բայց ուր կտանեն: Շատ կարևոր է, որ ընդհանուր եզրակացություն լինի, որը կգոհացնի բոլորին: Այս պահին ամեն ինչ շատ անորոշ է և չգիտենք՝ կլինի նման առարկա, թե ոչ կամ եթե լինի, ապա՝ երբ: Պետք է սպասենք, չեմ կարող հապշտապ եզրակացություններ անել»:

 Տնօրենի հավաստմամբ՝ Ֆիզկուլտուրա առարկային զուգահեռ՝ 8-9-րդ դասարաններում երեխաներն անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որտեղ անդրադարձ կա նաև սեռական դաստիարակությանը. «Ընդ որում, սեռական հարցերին վերաբերող թեմաների դասերը կիսված են՝ միևնույն դասը աղջիկներն ու տղաները առանձին են անցնում»: 

Նույն դպրոցի հոգեբան Մերի Ալեքսանյանն, անդրադառնալով հարցին, ասաց, որ ճիշտ կլինի, եթե երեխաները սեռական դաստիարակություն ստանան դպրոցում. «Երեխաները մեծապես ինֆորմացիա ստանում են համացանցից, որը նման նուրբ թեմայի համար լավագույն տարբերակը չէ, թեման այնուհետև քննարկվում է ընկերների շրջանում, որը ևս լավագույն տարբերակը չէ: Ցավոք, մեր իրականության մեջ ծնողները խուսափում են նման թեմաներից խոսել իրենց երեխաների հետ: Նաև սրա արդյունքում է, որ երեխաները սխալ պատկերացումներ են ունենում: Հետևաբար նման կրթություն դպրոցում ստանալը կարևոր է»:

Հոգեբանը նշեց, որ սեռական դաստիարակություն ստանալու համար ամենահարմար տարիքը 10-12-րդ դասարաններում է. «Ավագ դպրոցում աշակերտներն ավելի հասուն են, բայց շատ կարևոր է, որ նյութը ճիշտ մատուցվի երեխաներին»:

Ալեքսանյանն ընդգծեց, որ սա դասական տարբերակ է սեռական դաստիարակության վերաբերյալ. «Բայց ես դեմ եմ, եթե սեռական դաստիարակության մասին կամ գենդերային հարցերի շուրջ պարտադիր լինի զրուցել, օրինակ, տարրական դպրոցի երեխաների հետ»: