Ստեփանակերտում արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 3 գնաճ, 5 գնանկում: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Մասնավորապես գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 100 դրամ կամ 16.7%, ադամաթուզ 1կգ՝ 50 դրամ կամ 6.5% և հնդկաձավար 1կգ՝ 22 դրամ կամ 2.9% ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է կիտրոն 1 հատ՝ 50 դրամ կամ 13.6%, լոլիկ 1կգ՝ 33 դրամ կամ 4.5%, թթվասեր «տեղական» 200 գր՝ 1 դրամ կամ 0.4%, թեյ «ակբար» 100 գր՝ 2 դրամ կամ 0.3% և շաքարավազ 1կգ՝ 1 դրամ կամ 0.3% ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» և «Թթվասեր» ապրանքային շուկաներում»,- ասված է հաղորդագրության մեջ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան