Պետությունը 2000 քաղաքացու համար կազմակերպում է ծրագավորման անվճար դասընթաց
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրթական նոր ծրագրի շրջանակում 2000 քաղաքացու կտա ծրագրավորման գիտելիքներ: Այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանը:
«Ունենք կրթական խոշոր ծրագիր: Դրա նպատակն է կրթել քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն իրենց հմտությունները զարգացնել հենց ծրագրավորման ասպարեզում: Սակայն կորոնավիրուսի պատճառով վերաձևակերպեցինք հարցը, որ ժամանակ չկորցնենք: Եվ որոշեցինք, որ այն լինի հեռավար տարբերակով: 2 հազար անհատներ բավականին արդիական կրթական ծրագրերի միջոցով կրթվելու և իրենց հմտությունները զարգացնելու մեծ հնարավորություն կստանան»,-ասաց փոխնախարարը:
Նա նշեց նաև, որ հետագայում քայլեր են ձեռնարկվելու, որ այդ մարդիկ կարողանան նաև իրենց աշխատանքի հարցը ճիշտ ձևով լուծել: Կրթական ծրագրին մասնակցելու ընտրության հարցում առաջնահերթություն կտրվի կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժած ոլորտների՝ տուրիստական ոլորտի, հյուրանոցային տնտեսությունների աշխատակիցներին, որոնք կցանկանան իրենց հմտությունները մեծացնել թվային տեխնոլոգիաների մասով:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան