«Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի դեպք. 2 արտադրամաս չի աշխատում
«Ազատության» հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է: Նա նաև վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշկական դիմակ չեն արտադրել։
168.am-ին տևական ժամանակ չհաջողվեց կապ հաստատել Տավուշի մարզպետի հետ, սակայն մեզ հետ զրույցում Հայկ Չոբանյանի ասածը հաստատեց մարզպետարանի լրատվության բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը, մասնավորապես, այն, որ գործարանում կորոնավիրուսի վարակման դեպքեր են հաստատվել:
«Այո, հաստատվել է մարզպետի ասած ինֆորմացիան, այսինքն՝ հաստատ է: Դեպքը եղել է Բերդի արտադրամասում: Եվ այս պահին «Տավուշ տեքստիլի» 2 արտադրամաս չի աշխատում, հնարավոր շրջանակը մեկուսացված է»,- նշեց նա:
Սարգսյանի տեղեկացմամբ՝ այս պահին Տավուշի մարզում կա 31 վարակակիր։
Հավելենք, որ «Տավուշ տեքստիլ» ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը 168․am-ի հետ զրույցում ասել էր, թե ««Տավուշ տեքստիլն» աշխատում է, պարզապես ներքին արտադրական հարցեր կան, մի արտադրամասի աշխատանքը դադարեցրել եմ, երկրորդն աշխատում է, և դա մեր խնդիրն է։ Ինչ-որ անիմաստ խոսակցություններ են։ Այո՛, Բերդում ոչ թե մեկ, այլ կորոնավիրուսի վարակման մի քանի դեպքեր կան։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Տեխնիկական հարցեր են, որոնք կկարգավորվեն, խնդիր չկա»։
Շարունակությունն՝ այստեղ




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան