Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Քաղաքականություն

Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից. Էլինար Վարդանյանը՝ դատական համակարգում տեղի ունեցող վերադասավորումների մասին

Իմ վերջին «Սրտի դատավորները» սպառնում են ողջ արդարադատությանը հոդվածում, ես տեսակետ էի հայտնել, որ գործող իշխանությունը հրաժարվել է դատական համակարգի բարեփոխումների որևէ տարբերակից, ընտրելով ամենաայլանդակ մոտեցումը՝ իր քաղաքական շահերի և պատվիրովի արդարադատության համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։

Քաղաքական իշխանությունը 100 տոկոսանոց անխափան դատարաններ ունենալու համար, ըստ էության, գնացել է «սրտի դատավորների թիմ» ձևավորելու ճանապարհով։

Քաղաքական իշխանությունն իրեն ցանկանում է ապահովագրել բոլոր անկանխատեսելի ռիսկերից. ավելի պարզ՝ իրեն ցանկանում է ապահովագրել արդարադատությունից։ Այդ նպատակով բոլոր դատարաններում պետք է ունենալ «սրտի դատավոր»։ Նույնը պետք է ունենալ վերաքննիչ դատարանում։ Մենք նշել էինք շրջանառվող  կոնկրետ անուններ՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան, քննարկվում է նաև  Մարինե Մելքոնյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները, Ավանում՝ Վահե Միսակյան։ Վերաքննիչ դատարանում շրջանառվում են Արմեն Դանիելյանի, Մհեր Արղամանյանի, Տիգրան Սահակյանի, Արմեն Բեքթաշյանի, Լուսինե Աբգարյանի անունները։

Ես ընդունում եմ, որ ոմանց մոտ կարող է բնական հարց ծագել՝ սա տեսություն է, թե իրականություն։

Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ մեխանիզմները, և հավաքել փաստերը։

Ամենակարևորը դատավորների ընտրության էլեկտրոնային համակարգի խափանումն է։ Ըստ էության այն դարձել է ֆիկցիա։ Սա սրտի դատավորների մեխանիզմի առանցքային կետերից է։ Ստեղծել սրտի դատավորների փակ շղթա։

Ամենաթարմ օրինակը, Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունները՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված միջազգային կառույցների սահմանած չափորոշիչներին համապատասխան ռիսկային խմբում գտնվողների նկատմամբ կալանքը այլընտրանք հանդիսացող խափանման միջոցով փոխելու միջնորդությունը, ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությունը, գրավի միջնորդությունը Աննա Դանիբեկյանը առանց որևէ հիմնավոր փաստարկի մերժեց։ Բնականաբար փաստաբանները պետք է դիմեին վերաքննիչ դատարան։ Քաղաքական իշխանությունն արդեն անցյալ տարվա մայիսինը չէ. և իրեն ապահովագրել է վերաքննիչի որևէ ինքնուրույն վճռից։ Վերաքննիչի դատավոր է նշանակվել Արմեն Դանիելյանը։  Վերջինս համարվում է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորը, մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում արդեն իսկ թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում, բայց երաշխավորված է, որ կկայացնի որոշում, որը չի շեղվի իշխանությունների ակնկալիքներից։

Ես ուզում հատուկ շեշտել. սրտի դատավորների համակարգը մշակվել է ամենևին ոչ միայն Ռ. Քոչարյանի համար։

Ամենայն հավանականությամբ այն լիարժեք գործելու է նախկին իշխանությունների չարաշահումների, կաշառքի, փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման տակ ընկնող հոդվածների, ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման  և այլնի համար։

Փակ շղթայի տրամաբանության մեջ Արմեն Դանիելյանին է մակագրված նաև Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացման վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքը, որի հիմքում  անհապաղ վիրահատության մասին բժշկական եզրակացությունն է։ Համակարգը գործում է։

Այս թեման կարիք ունի մշտական և բազմակողմանի մշտադիտարկման։

Սա վատ դատական համակարգի ամենավտանգավոր շահագործման տարբերակն  է։ Սա տեղի է ունենում բոլորի աչքի առաջ և մեծամասնության լռության պայմաններում։

Սա էական է այսօրվա և վաղվա Հայաստանի համար։ Սրտի դատավորների համակարգի վճիռները մշտապես ուղեկցվելու են անվստահության կնիքով։ Իսկ դա նշանակում է, որ  առաջին իսկ փոփոխության դեպքում զանգվածաբար բողոքարկվելու են այդ վճիռները, իսկ եթե դրանք կապված լինեն գույքի  հետ, ապա անվերջ վեճերի առարկա են դառնալու։

Շատ կարևոր է երկու բան.

ա/ մշտադիտարկման տակ պահել սրտի դատավորների գործունեությունը

բ/ հասնել այն գիտակցության, որ եթե հետագայում պետությունը այս դատավորների վճիռների պատճառով սկսի կրել հսկայական վնասներ՝ փոխհատուցումների համար, ապա այս համակարգը և նրանցից յուրաքանչյուրը պարտավորված է լինելու անձամբ փոխհատուցել այն։

Դա կլինի իսկական վեթինգ։