Հուշագիրը ստորագրվեց․ Բաբայանը կնշանակվի՞ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար
Արցախի հերոս, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև հուշագիր է ստորագրվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ հուշագրի հիմնական բովանդակությունը ծրագրերի համապատասխանեցումն է միմյանց․ «Հուշագրի հիմքում երկրի զարգացման համար ներկայացված նախընտրական ծրագրերը և համատեղ աշխատանքն ու քաղաքական պատասխանատվության կիսումն է՝ առաջին հերթին խորհրդարանում։ Այն հիմնականում վերաբերում է խորհրդարանական համատեղ աշխատանքին։ Բնականաբար, քաղաքական համագործակցությունը չենք կարող բացառել, որը կարող է տարածվել նաև գործադիր մարմնում, բայց այս պահին շեշտը դրված է երկու կուսակցությունների ծրագրերին»,- ասաց նա։ Ըստ տեղեկությունների՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար` փոխարինելով Արշավիր Ղարամյանին՝ ի պատասխան մեր հարցի Պողոսյանն ասաց, որ նշանակումների հարց չի քննարկվել և հավաստիացրեց՝ այս պահին ևս չի քննարկվում։ Այնուամենայնիվ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ Բաբայանի թեկնածությունը դիտարկվո՞ւմ է այդ պաշտոնը զբաղեցնելու համար․ «Այս պահին որևէ մեկի թեկնածությունը չի դիտարկվում, ոչ միայն պարոն Բաբայանի, այլև որևէ անձի անուն այդ պաշտոնի համար չի քննարկվում, բայց հաշվի առնելով մեր քաղաքական համագործակցությունը՝ ոչինչ չենք կարող բացառել»,- ասաց Վահրամ Պողոսյանը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան