«Հրապարակ». Որոշել են թուլացնե՞լ Ավինյանի եւ Թորոսյանի դիրքերը. Սա Փաշինյանի մեսիջն է 2 ուղղությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ պարետատան նիստերին սկսել է մասնակցել նաեւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ Նիստերն էլ սկսել է վարել ոչ թե պարետ Տիգրան Ավինյանը, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ասում են՝ սա յուրօրինակ մեսիջ է երկու ուղղությամբ․ մի կողմից Փաշինյանն ուզում է հասկացնել, որ դժգոհ է Ավինյանից՝ նա տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, մյուս կողմից անհանգիստ է, որ պարետի պաշտոնը կարող է ամրապնդել Ավինյանի դիրքերը, եւ ինքն անձամբ վարելով նիստերն ու թույլ չտալով, որ Ավինյանը միանձնյա ղեկավարի կորոնավիրուսի դեմ պայքարը, թուլացնում է նրան։
Մյուս կողմից էլ փորձ է արվում կոտրել նաեւ Արսեն Թորոսյանի «առողջապահական» մոնոպոլիան՝ նրա «ոխերիմ» բարեկամ Նարեկ Զեյնալյանին այս գործընթացին ներգրավելով եւ նրա դերակատարությունը եւս մեծացնելով։
Երեկ ԱԺ-ից պարետատան հերթական նիստին շտապող Նարեկ Զեյնալյանը զարմացավ, երբ ասացինք, որ տեղյակ ենք նիստերին իր մասնակցության մասին։ «Որտեղի՞ց գիտեք․․․ պարետատունն է որոշում՝ ով մասնակցի նիստերին, հրավիրել են, երեկվանից մասնակցում եմ»,- ասաց նա։
Իսկ մինչ այդ Դուք ցանկություն հայտնե՞լ էիք մասնակցել պարետատան նիստերին. «Պարետատունն է որոշում՝ ով ներգրավվի, հիմա հրավիրել են ինձ՝ մասնակցել՞։
Մեր տեղեկություններով, ամիսներ առաջ Ձեր հանձնաժողովը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջարկների ցանկ է ներկայացրել պարետատանը, երկու փաթեթ։ Դրանցից ո՞ր մասն է ընդունվել եւ իրականացվել. «Շուտ էին ներկայացվել առաջարկները, չեմ կարող ասել՝ որ մասն է ընդունվել, բայց հաշվի առնվել են, մարտի սկզբին է ուղարկվել, մարտի վերջին է ուղարկվել, մեծ փաթեթ է»:
Գո՞հ եք, որ մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ. «Մասամբ հաշվի առնվել է»:
Ի դեպ, ինչո՞վ է պայմանավորված, որ վարչապետն է սկսել վարել նիստերը. «Չեմ կարող ասել»:
Ինչ-որ մեսիջ կա՞ Ավինյանի, Թորոսյանի մասով, որ սկսել է ինքը վարել նիստերը, Ձեզ էլ են հրավիրում. «Էդ ամեն ինչը մեկնաբանություններ ե ն ընդամենը, ենթադրություններ են, չեմ կարող ասել»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան