«Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են․ Աշոտյան
Զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրանքների սկանդալային տեսանյութից հետո իշխանական պրոպագանդիստները ափալ-թափալ փրփուրներ են փնտրում՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված բուն մեղադրանքները հերքելու փոխարեն։ Այս մասին գրառում է կատարել Արմեն Աշոտյանը։
«Այսպես, նրան փորձում են «պաշտպանվել» WikiLeaks-ի 2010 թվականի դեկտեմբերի հրապարակումով, որում հիշատակվում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նամակը Սերժ Սարգսյանին, Իրանում Հայաստանի միջոցով բուլղարական զենքի օրինակների հայտնաբերման հետ կապված։
Այդ նամակում նկարագրելով իրավիճակը՝ Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, որ զենքի ապօրինի մատակարարում չի կատարվել, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով։
Հաշվի առնելով, որ Հայաստանի դեմ նման միջոցների ԱՄՆ-ն չի դիմել, վստահ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները այդ ժամանակ ներկայացրել էին բավարար ապացույցներ։ (մանրամասները այստեղ՝ https://www.kavkaz-uzel.eu/blogs/275/posts/6176) ։
Բացի դրանից, 2011 թվականի հունվարին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Эхо Москвы» ռադիոկայանին տրված հարցազրույցում ուղիղ հերքել էր այդ լուրերը (մանրամասները այստեղ՝ https://ria.ru/20110127/326932527.html ):
Ինչպես տեսնում եք, «սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են։
Աղջիկներ եւ տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Ձեզ կարող եք շարունակել խայտառակել, բայց երկիրս հանգիստ թողեք, բավական է»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան