Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

«Գազելներն» այլեւս չե՞ն աշխատի. խոսնակի պարզաբանումն ու լավ նորությունը

100 նոր ավտոբուսի մրցույթի արդյունքները պարզ կլինեն առաջիկայում: 400 միկրոավտոբուս չի շահագործվի: Araratnews.am-ին ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մայիսի 18-ից Նուբարաշենը սպասարկող 47 համարի միկրոավտոբուսը չի աշխատում, քանի որ կորոնավիրուսի պատճառով եւ պարետատան որոշմամբ կանգնած ուղեւորներ թույլ չեն տալիս հանրային տրանսպորտում: Իսկ 47 համարի միկրոավտոբուսը մշտապես աշխատել է գերբեռնված' կանգնած ուղեւորներով: Araratnews.am-ի տեղեկություններով' հնարավոր է առաջիկայում 47 համարի միկրոավտոբուսների գործունեությունը դադարեցվի: Խոսակցություններ կան, որ ընդհանրապես միկրոավտոբուսները' որպես հանրային տրանսպորտ, չաշխատեն, եւ դա լինի մինչեւ տրանսպորտային նոր ցանցը: Խոսնակի տեղեկացմամբ, Նուբարաշենը պետք է ապահովված լինի տրանսպորտով: «Կարծում եմ' հնարավորինս սեղմ ժամկետում կամ 47 համարի երթուղին կվերականգնի իր աշխատանքը, կամ փոխարինող երթուղի կլինի»,- վստահեցրեց խոսնակը: Ինչ վերաբերում է ընդհանրապես միկրոավտոբուսների չաշխատելուն, Հակոբ Կարապետյանն ասաց, որ 400 միկրոավտոբուս չի շահագործվելու: «Պատրաստվում ենք նաև տրանսպորտային նոր ցանցին, ուստի նպատակահարմար է միանգամից դրանք փոխարինել ավտոբուսներով»,- մանրամասնեց Հակոբ Կարապետյանը: Քաղաքապետարանը հայտարարել էր 100 նոր ավտոբոուս գնելու մասին: Խոսնակին հարցրինք'մրցույթի արդյունքներն արդեն հայտնի՞ են:  «Մրցույթի արդյունքները հունիսի 2-րդ կամ 3-րդ շաբաթում պարզ կլինեն»,- մանրամասնեց քաղաքապետի խոսնակը: Հիշեցնենք'խոսքը 12 մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով ավտոբուսների մասին է:

Սոնա Դավթյան

Ավելին