Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի այսօրվա ավիացիոն ֆիասկոյից հետո բոլորի մոտ շոկ էր։ Եթե քաղաքացիների մոտ այն պայմանավորված էր տարբեր ոլորտներում պարբերաբար արձանագրվող ձախողումների դառնությամբ, ապա նիկոլականները շոկի մեջ էին, քանզի կռուտիտ չունեին։
Ավելի ուշ, սակայն, նրանք իրենց կարճ խելքով եւ ստաստեղծ բնավորությամբ մոգոնում են տարաբնույթ անհեթեթ «արդարացումեր»։
Որպեսզի ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի լինի, կարճ ներկայացնեմ Եվրոպական Հանձնաժողովի կողմից Հայաստանին ավիացիոն «սեւ ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները։
1. Վնաս քաղաքական։ Ակնհայտ է, որ Եվրոպական Միության կողմից Հայաստանի նկատմամբ Հայաստանի մեղքով կիրառվող արգելքը հարված է Հայաստան-ԵՄ հարաբերություններին։
2. Վնաս կառավարչական։ Ավիացիոն ոլորտում իշխանափոխությունից հետո աղետալի զարգացումները Փաշինյանի կառարարության գլոբալ ձախողումների լոկալ դրսեւորումներն են միայն։
3. Վնաս ռեպուտացիոն։ ԵՄ կողմից կազմված «սեւ ցուցակում» այս պահին այնպիսի երկրներ են, որոնք կամ սուպերաղքատ են, կամ սուպերանկայուն, կամ սուպերվարկաբեկված։ Հայաստանի իմիջին հասցված վնասի մասին հետեւությունները թողնում եմ ձեզ։
4. Վնաս տնտեսական։ Թեպետ ոչ բոլոր հայկական ընկերությունները դեպի ԵՄ չվերթներ ունեին, բայց հիշեք ԱՐՄԵՆԻԱ-յի թռիչքները Լիոն, նրանց չարտերները դեպի Հունաստան, Իսպանիա, Իտալիա, ԱՏԼԱՆՏԻՍ-ի համատեղ թռիչքները Վիեննա եւ այլն։ Ակնհայտ է, որ տվյալ որոշումը լրջագույն լրացուցիչ ֆինանսական վնաս
է հասցնում տնտեսական գործունեության այս ոլորտին եւ դրան շաղկապված տուրիզմին»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան