Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անթույլատրելի է համարում երկիրը հակամարտող, անգամ՝ միմյանց նկատմամբ թշնամության հասնող ճամբարների բաժանելու արատավոր գործելաոճը:
Վանեցյանի ղեկավարած քաղաքական ուժը, միևնույն ժամանակ ամեն ինչ անելու է, որպեսզի հասարակությունը հեռու մնա այն ծայրահեղական մոտեցումից, թե իբր՝ նախկինում ամեն ինչ միայն վատ է եղել, իսկ քաղաքական ներկայիս թվարկությունը սկսվել է այն պահից, երբ երկիրը գունաբաժանվեց սևերի և սպիտակների:
«Մեր ժողովրդին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց կզգան, կհամարեն և կհռչակեն ամբողջ ժողովրդի իշխանություն՝ անկախ անձնական նախասիրություններից:
Մեզ պետք են իշխանություններ, որոնք ոչ թե կխաղան ժողովրդի այսրոպեական էմոցիաների վրա, այլ կհամախմբեն՝ բանականության և իրական խնդիրների լուծման շուրջ՝ լավ և արժանապատիվ ապրելու համար»,- համոզված է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան