Ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել. աղմկահարույց գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են ևս 17 անձինք. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից համավարակի բերած խնդիրները, մյուս կողմից էլ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված լինելու մասին բարձրաձայնումները լրիվ քաոս են ստեղծել Նիկոլ Փաշինյանի շուրջը։ Եթե Հայաստանում մաքսանենգության փաստերը մնացին կուլիսներում, փորձեցին հնարավորինս արագ քողարկել դրանք, նույնը դժվար է ասել Ռուսաստանի պարագայում, որտեղ կալանվել էր մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը։
ՌԴ անվտանգության ծառայության հավաստի աղբյուրներն այս առումով ուշագրավ տեղեկություններ են փոխանցում։ Ռուսաստանի իրավապահների ուշադրության կենտրոնում է մաքսանենգ ծխախոտի գործը, և խոր ու համապարփակ քննություն է ընթանում։
Ըստ նույն աղբյուրի, այս գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են ևս 17 անձինք։ Մեր դիտարկմանը՝ եթե քննում են ու տեղյակ են մանրամասներին, ինչո՞ւ այդ մասին չեն բարձրաձայնում, հակադարձեցին, թե ամեն ինչ իր ժամանակն ունի, երեխան էլ 9 ամսից շուտ չի ծնվում։ «ՌԴ-ի համար Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ գործընկեր պետություն, նաև ՀԱՊԿ անդամ երկիր, ինչը որոշակի տաբուներ է ենթադրում։ Եթե Փաշինյանը չգիտակցեց, թե ՀԱՊԿ քարտուղարի հանդեպ ինչ քայլ է անում ու ինչ վիճակի մեջ դնում դրանով ՌԴ-ին, դա նրա խնդիրն է»,- ասացին։
Իսկ ճի՞շտ է, որ Հայաստանից մարդ է գործուղվել ՌԴ, որպեսզի ծխախոտի գործը ծածկադմփոց անի՝ հարցրինք. մեր աղբյուրը հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, թե գնացել է, բայց չի կարողացել ոչինչ անել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան