Պաշտոնի «բազարներն» Արցախում շարունակվում են. Հրապարակ
Հրապարակ թերթը գրում է. Քաղաքական «բազարներն» Արցախում դեռ շարունակվում են: Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում նշանակված Սամվել Բաբայանը, մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը, գործող 4-5 հաստիքը մոտավորապես տասնապատկել, քանի որ ինքն իր թիմակիցներից ոմանց խոստացել է աշխատանքի տեղավորել:
Բացի այդ՝ պահանջել է պետական պահպանություն, ինչը չի եղել նախկինում: Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը չի ցանկանում մերժել եւ հարցը չորով փակել, ուստի Բաբայանին բացատրել է, որ պետական համակարգում առանց այն էլ նոր հաստիքներ են ավելացել, սակայն ավելի շատ անհանգստություն ունի ոչ այնքան բյուջեի վրա ծախս ավելացնելու, որքան Բաբայանի դիրքերն ուժեղանալու առումով: Ի դեպ, Արցախի արդարադատության նորանշանակ նախարար Սիրան Ավետիսյանը նույնպես Բաբայանի թիմակիցն է:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան