Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնի ծննդատանը նորածիններ են մահացել․ «Փաստինֆո»

Այսօր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը ողբերգական դեպք է տեղի ունեցել։

 

«Փաստինֆո»-ն հայտնում է, որ զույգ նորածինների մահվան դեպք է գրանցվել։

Ծննդկանի քույրը «Փաստինֆո»-ին պատմել է դեպքի մանրամասները. «Քույրս զույգ աղջիկ երեխաներ պետք է ունենար։ Մեկ ամիս առաջ երեխաներից մեկի պտղաջուրը գնացել էր, զանգել է բժշկին, վերջինս էլ ասել է՝ նորմալ է, առավոտը կգաս։ Հաջորդ օրը գնացել է, պառկել իրենց հսկողության տակ, սիստեմաներով արհեստական պտղաջրերը լցրել են, դոպլեր են արել ու ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Ամեն շաբաթ ստացիոնար գնում էր ստուգումներին, երեխաների սրտի բաբախը նորմալ էր, խաղը նորմալ էր։ Երեկ ցավեր է ունեցել և սկեսուրը տարել է հիվանդանոց։ Բժիշկը նայել ու ասել է, որ ամեն ինչ նորմալ է, կարող է տուն գնալ։ Սկեսուրն ասել է, եթե անհրաժեշտություն կա, թող պառկի ու բժիշկների հսկողության տակ գտնվի, բայց բժիշկը պնդել է, թե ինչ դեղեր այնտեղ պետք է խմի, տանը կարող է խմել, ոչ մի տարբերություն։ Ինչևէ քույրս տուն է գնացել, կրկին ցավեր ունեցել և այս անգամ բժիշկն ասել է, որ նոշպա խմի։ Ամբողջ գիշեր լավ չի զգացել, առավոտյան տաքսիով տարել են հիվանդանոց։ Քույրս 1.5 տարի առաջ կեսարյան հատումով ծննդաբերություն է ունեցել։

Նորից կեսարյան հատում պետք է անեին, որովհետև կեսարյան հատումից հետո երեք տարին, եթե չի լրանում, իր ուժերով չի կարող երեխա ունենալ։ Բայց ասել են՝ պետք է իր ուժերով ունենա։ Ծնարան են տարել ու հետո նաև նարկոզ տվել։ Մեր հարցին, որ եթե իր ուժերով պետք է ունենա ինչի համար է նարկոզը պետք, բժիշկն արդարացել է՝ ասելով, որ առաջին երեխան մահացած ծնվեց, երկրորդ երեխային վերջին ստուգում պետք է աներ և նարկոզը տվեց, որ ցավեր չզգա։ Ասում են, որ երկու երեխաներն էլ մահացած են ծնվել։ Բայց եթե այս ողջ ընթացքում ստուգել են ու նորմալ են եղել պտուղները, ինչպե՞ս միանգամից այդպես եղավ։ Արգանդի մեջ ամբողջ թարախը մի ժամվա մեջ եղա՞վ»,-ասաց ծննդկանի քույրը։

Նրանք կատարվածում բժիշկներին են մեղադրում և ասում, որ անպայման պատասխանատվության են ենթարկելու, ոչ մի դեպքում աչքաթող չեն անելու դեպքը, քանի որ պնդում են՝ ծննդկանը պետք է բժիշկների հսկողության տակ գտնվեր, մինչդեռ նրան տուն են ուղարկել։ 28-ամյա կինն ունի երեք երեխա և քրոջ խոսքով նա իր բոլոր հղիությունները հանգիստ և թեթև է տարել, այնքան, որ չեն էլ զգացել՝ հղի է. «Հղիությունը դեռ 7 ամսական չկար։ Բժիշկն ասում ՝ 500 գրամ էին պտուղները, ո՞նց պահեի։ Բայց ինչպե՞ս այդպես եղավ, եթե մինչ այդ նրանց վիճակը լավ էր»,-ասել է ծննդկանի քույրը։