Թեժ խորհրդարան. ինչ են զգուշացրել պատգամավորներին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքական ամառը թեժանում է նաեւ խորհրդարանում: Հունիսի 13-ին Ազգային ժողովում հրավիրվելու է հատուկ նիստ, որի ժամանակ քննարկվելու է կառավարության որոշումը՝ Հայաստանում մարտի 16-ին հաստատված եւ երկու անգամ արդեն երկարաձգված արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իմքայլականներին արդեն զգուշացված է, որ պատրաստ լինեն թե՛ այդ նիստին, թե՛ այն հանգամանքին, որ ամբողջ հունիսը թեժ է լինելու, եւ պատգամավորները, այսպես ասած, ամբողջ օրն անցկացնելու են խորհրդարանում:
Նախ՝ այս օրերին դեռ շարունակվում են 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, իսկ արդեն հունիսի 16-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը, որի օրակարգը բավականին հագեցած է լինելու, եւ բյուջեի կատարողականը քննարկվելու է նաեւ այդ ժամանակ: Եվ չնայած սա վերջին հերթական նստաշրջանն է լինելու, սակայն արտահերթերի պակաս չի լինի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ եւ, կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, նոր նախագծերի ընդունման անհրաժեշտությամբ, կիսատ մնացած հարցերի քննարկմամբ:
Դեռ ավելին, կախված Վենետիկի հանձնաժողովի պատասխանից՝ չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունների կողմից եւս լուծվի մինչեւ խորհրդարանի՝ արձակուրդ գնալը, հակառակ դեպքում այդ հարցին կանդրադառնան արդեն սեպտեմբերին: Այնպես որ, առաջիկայում թեժ օրեր են սպասվում:
Մանրամասները՝ տեսանյութում




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան