Արթուր Վանեցյանի համոզմամբ հարկավոր է վերջ տալ Հայաստանում սկսված ամենաթողությանը
Ավանդույթներ և առաջընթաց, սա է «Հայրենիք» կուսակցության գաղափարախոսությունը, որի շուրջ համախմբված անձինք պայքարելու են երկրում կայունություն, առաջընթացի հասնելու համար, ինչպես նաև այդ սկզբունքները երկրում հաստատելու համար: Կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի համոզմամբ, Հայաստանի անվտնագությունն այսօր վտանգված է մի քանի առումներով: Խնդիրներն ակնհայտ են ու բազում, որոնք առաջացել են ներկա իշխանությունների կողմից իրականցվող ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում: Դրան հարկավոր է վերջ դնել և հնարավորինս շուտ, բայց թե ինչ քայլերի հերթականությամբ, դեռևս վաղ է խոսել:
Կուսակցության ղեկավարի համոզմամբ, Հայաստանն այսօր ղեկավարվում է դեղին մամուլի սկզբունքներով, ինչը նորմալ չէ և չի կարող ընդունելի լինել կառավարման հարուստ փորձ ունեցող անձանց և քաղաքական ուժերի կողմից: Հարկավոր է վերջ տալ Հայաստանում սկսված ամենաթողությանը, որի պատճառով գրեթե բոլոր ուղղություններով գնալով ավելի են մեծանում անկումներ գրանցելու միտումները:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան