Կասեցվել է կարի 4 խոշոր արտադրությունների գործունեություն Արթիկում եւ Գյումրիում. ԱԱՏՄ
Գյումրիում եւ Արթիկում երկու օրում կասեցվել է կարի 4 արտադրամասի գործունեություն՝ «Սաստեքս», «Սվեստեքս», «Չեխարմինվեստ» եւ «Վոլիում գրուպ», ընդ որում առաջին երկուսը՝ 72 ժամով։ Նախորդիվ՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն անակնկալ ստուգայցերի ընթացքում այս ձեռնարկություններում արձանագրել էր ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ։ Մասնավորապես, չի ապահովվել անհրաժեշտ թվով փակվող աղբամանների առկայությունը, ջերմաչափման, ընդմիջումն արտադրական մասից դուրս՝ առանձին օդափոխվող տարածքում կազմակերպելու պահանջները թերի են կատարվել, աշխատանքային արտահագուստի եւ սեփական հագուտի համար առանձին հանդերձապահարաններ չեն նախատեսվել, կորոնավիրուսի կանխարգելման պատասխանատու չի եղել։
Մեծաթիվ աշխատողներ ունեցող կարի այս արտադրություններում կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելման նպատակով հաստատված նորմերի պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի հանրային առողջապահական ռիսկերը կանխելու տեսանկյունից։ ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս ապահովել այդ նորմերի պահպանումը եւ հիշեցնում՝ խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում այն ավելի խիստ կլինի։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան