Փաշինյանի համար նման քրեական գործերը խավիարի զակատի բանկեքի նման են. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱԺ-ում այսօրվա խայտառակ քննարկումը եւ Գլխավոր դատախազի անտրամաբանական եւ լղոզված պնդումները ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հանդեպ իրականացվում է հերթական, բացառապես քաղաքական հետապնդումը։
Իշխանության ներկայացուցիչների այն մանկամիտ պնդումները, թե քրեական գործերը վաղուց էին հարուցված, եւ պրոցեսը կապ չունի ԲՀԿ-ի վերջին հայտարարությունների հետ, քննադատության չեն դիմանում, որովհետեւ Փաշինյանի համար նման քրեական գործերը խավիարի զակատի բանկեքի նման են՝ նա պահեստավորում է, զակատ է անում այդ գործերը եւ բացում է ըստ սեփական քաղաքական անհրաժեշտության։
Միաժամանակ տարօրինակ է, որ «Լուսավոր Հայաստանի» որոշ ներկայացուցիչներ, առիթից օգտվելով, հիշատակում են ՀՀԿ-ի գրասենյակների մասին։ Տղաներ եւ աղջիկներ, նիկոլական լակոտապետության իրավապահ խամաճիկները այս երկիւ տարի է Հանրապետականի տեղը լավ գիտեն եւ բազում քաղաքական հետապնդման գործեր հարուցել են մեր հանդեպ, որոնց առնչությամբ դուք լուռ եք։ Ձեր՝ նման ընտրովի «արդարամտությունն» ոչ միայն ազնիվ չէ , այլեւ մեզ կրկին փուռը տալու գործելաոճը չգրված բարոյականության կանոններով թողնում է «ազդարարի» տպավորություն։
Ի վերջո, չե՞ք մտածում, բա որ իմ համակարգչի մեջ, օրինակ, ձեզ հետ տարիների ընթացքում եղած շփումների տարաբնույթ արձանագրումները ԱԱԾ-ն առգրավի եւ հրապարակի։
Իմ համերաշխությունն եմ հայտնում քաղաքական հետապնդումների ենթարկվող ընդդիմադիր բոլոր ուժերին եւ գործիչներին»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան