Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը
Հասարակություն

Քյարամի եղբայր Ռոմանն ու ՀՀ ոստիկանները

Hraparak.am-ը գրում է՝

Հիշում եք երևի քառօրյայի հերոս  Քյարամ Սլոյանին, ում ազերիները գլխատել էին։ Ժամանակին գրել էի՝ Քյարամի կտրած գլուխը ադրբեջանական ողջ բանակի գլխի գինն ունի… Ազգությամբ եզդի էր Քյարամը, նրան ակնածանքով ասում էինք մեր տղան, մեր Քյարամը։ Մեր եզդի եղբայրները միշտ էլ ապրել ու ապրում են հայի ցավով։ Մեր թշնամին նաև իրենց թշնամին է։  Ինչու՞ սա հիշեցի։ Ռոմանը ազգությամբ նույնպես եզդի է։ Քյարամի եղբայր Ռոմանը։  Ընդհանրական մի թել զգացի  Քյարամի ու Ռոման Ամոյանի մեջ։ 2011 թվականին Ռոման Ամոյանը Եվրոպայի առաջնությունում մենամարտում է ադրբեջանցու հետ: Նա ստանում է  գլխի ծանր վնասվածք, վնասվում է ձեռքը, բայց նա  արյունոտ վիրակապով շարունակում է մարտը և երկրորդ անգամ դառնում Եվրոպայի չեմպիոն։ Նույն թվականին  ընտրվում է Հայաստանի տարվա մարզիկ։

Երևի շատերդ չգիտեք Ռոմանին, ներկայացնեմ։ Ազգությամբ եզդի հայաստանցի ըմբշամարտիկ, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ (2009) ։Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն (2006, 2011), աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր (2009, 2010, 2013), Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մինչև 55 կգ քաշայինների հունահռոմեական ըմբշամարտում։

Այսօր ես նայում էի, թե ինչպես են ոստիկանները Ռոմանին փռում ասֆալտին, ինչպես են խմբով ոչ համարժեք ուժ կիրառում նրա նկատմամբ ու ակամայից հիշեցի նրա մենամարտը ադրբեջանցու հետ․․․

Ռոմանը վրդովված է․

«Ես իմ եռագույնը տարբեր երկրներում հպարտությամբ եմ ծածանել: Ես այնպիսի մարդկանց եմ ծնկի իջեցրել՝ իմ հաղթանակով, բայց այսօր իմ հարազատ երկրում ինձ ծնկի են իջեցնում մեր ոստիկանները, դրանից շատ վատ եմ զգում, թե չէ՝ վնասվածքներից, բերման ենթարկելուց չեմ նեղվում, նրանից եմ նեղվում, որ ամբողջ աշխարհը տեսավ ու դատապարտում է այդ բռնությունը»:

«Ես իմ եռագույնը»․ ուշադրություն դարձրեք Ռոմանի այս բառերի վրա, նաև, որ վատ է զգում, որ ամբողջ աշխարհը տեսավ ու դատապարտում է այդ բռնությունը։ Ինչպես չհիշես իր հրամանատարին, երկիրը սիրող Քյարամին ու չհպարտանաս Հայաստանի վարկանիշի համար անհանգստացող Ռոմանով։

Ավելին