Հայաստանում 1 միլիոն բնակչի հաշվարկով ավելի շատ մահեր կան, քան կորոնավիրուսը «շան տեղ չդրած» Բելառուսում. Համբարյան
Փաշինյանի կորոնավիրուսային տկարամիտ մաթեմատիկան.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գրառում էր կատարել ինչից պարզ է դառնում, որ նրա լալահառաչ հայտարարություններն այն մասին, որ կորոնավիրուսի տարածումն ահագնացող տեմպերի են հասել Հայաստանում բլեֆ է... Այո՛, հենց այդպես... Քանի որ պարզվում է, Նիկոլն ու իր թիմը հաշվարկել էին, որ մեզ մոտ 3500-ով ավելի շատ հիվանդներ պետք է լինեին քան կան, որի արդյունքում մենք ունենք գոյություն չունեցող 60 չմահացած հիվանդ...
Ըստ Նիկոլի՝ իր հակակորոնավիրուսային քաղաքականությունը ոչ միայն տապալված չէ, այլև բավական արդյունավետ է...
Հետաքրքիր է, վարչապետն իրոք չի հասկանում, որ իր անհիմն գրառումներով և մտքերով դառնում է ոչ միայն խիստ քննադատությունների, այլև հեգնանքի առարկա...
Որպեսզի Նիկոլն ու իր ապիկար առողջապահության նախարարն իրենց ավելի լավ և հաղթանակած զգան առաջարկում եմ հիմա էլ "նոստրադամուսյան" կանխատեսումներ անել և մի ամիս հետո էլ հրճվել, որ, օրինակ՝ 14 587-ով պակաս հինադ ունեն, քան կանխատեսել էին, որի արդյունքում էլ չի մահացել ինչ-որ քանակի մարդ...
Իսկ իրականությունն ավելի մտահոգիչ է... Կորոնավիրուսային պայքար և կարանտին կիրառած Հայաստանում 1 միլիոն բնակչի հաշվարկով ավելի շատ մահեր կան, քան կորոնավիրուսը «շան տեղ չդրած» Բելառուսում, որը վառ ապացույց է, թե ինչ գրոշի արժեք ունի Փաշինյանի հակակորոնավիրուսային քաղաքականությունը...
Հ.Գ. Զավեշտալի է, երբ հակահամաճարակային պայքարը տապալած ղեկավարը պրիմիտիվ մաթեմատիկական ինչ-որ հաշվարկեր է հրապարակ նետում, ուրախանում դրանցով, իսկ ընդամենը ժամեր անց կրկին մեղադրում հասարակությանը, որ հենց վերջինս է մեղավոր, որ այս պահին ունենք ընդհանուր 410 մահ և 10 728 բուժվող հիվանդ, որը մեր նման փոքր երկրի համար սարսափելի մեծ թիվ է...




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան