Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարումն իրականացվում է ԱԱՊ հաստատությունների կողմից. ԱՆ
COVID-19 հաստատված պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների բժշկական օգնությունն և սպասարկումն իրականացվում է Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունների կողմից` առողջապահության նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Արտահիվանդանոցային պայմաններում «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների վարումը իրականացվում է ԱԱՊ հաստատությունների կողմից` ըստ առողջապահության նախարարի հրամանով հաստատած արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի:
Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ բժիշկն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մշտադիտարկում. ճշտվում են պացիենտի գանգատները, ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև տրամադրվում է տեղեկատվություն տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ, նաև հրահանգվում է առողջական վիճակի վատթարացման դեպքում անմիջապես կապ հաստատել բժշկի հետ:
COVID-19 պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, ելնելով գանգատներից, ԱԱՊ բժիշկն իրականացնում է տնային այց` տեղում գնահատելու պացիենտի կամ կոնտակտավորի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում` ըստ բժշկական ցուցումների, իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ:
Տնային այցի ընթացքում, ելնելով պացիենտի ծանրության աստիճանից և անհրաժեշտությունից, ԱԱՊ բժիշկը որոշում է կայացնում հոսպիտալացման մասին:
Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգի համաձայն` COVID-19 պացիենտների հոսպիտալացման ցուցումներն են․
1) COVID-19 և հղիությունը (COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում),
2) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպoքսիայի) և 60-ից բարձր տարիքը,
3) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպoքսիայի) և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն,
4) COVID-19 ծանր թոքաբորբով, որի նշաններն են.
բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1 նշանների առկայությունը․
ա. շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ),
բ. արյան թթվածնով հագեցվածություն` SpO2 ≤93%,
գ. 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ,
5) COVID-19 կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն, թրոմբոէմբոլիզմ:
Այսպիսով` բնակչությանը կոչ ենք անում հետևել բժշկի նշանակումներին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ: Առողջական վիճակի փոփոխության արձանագրման դեպքում անմիջապես կապ հաստատել ԱԱՊ բժշկի հետ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա Գևորգյան